Լրացուցիչ

Ընտրել լեզուն

The Telegraph. Լուի վան Գալը կհեռացվի իր զբաղեցրած պաշտոնից, եթե «ՄՅՈՒ»-ն պարտվի առաջիկա 2 խաղերից 1-ում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մոտ ժամանակներս կարող է լքել իր պաշտոնը:

Հոլանդացին կհեռացվի իր զբաղեցրած պաշտոնից, եթե «ՄՅՈՒ»-ն պարտվի առաջիկա 2 խաղերից 1-ում:

«Կարմիրները» դեռ այս տարի երկու խաղ ունեն: Առաջիկա տուրում «Յունայթեդը» կհյուրընկալվի «Սթոք Սիթիին», իսկ դեկտեմբերի 28-ին սեփական հարկի տակ կընդունի «Չելսիին»:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «Յունայթեդը» մտադիր է թիմ հրավիրել օրեր առաջ իր պաշտոնից զրկված Ժոզե Մոուրինյոյին: