Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Թե բա միջանցք. բոլոր դեպքերը, երբ «Կլասիկոներում» չեմպիոնական «ճեմուղի» է բացվել

realmadridbarcelona cropped 8pb629zqivpn1vaunbwjuxbet - Թե բա միջանցք. բոլոր դեպքերը, երբ «Կլասիկոներում» չեմպիոնական «ճեմուղի» է բացվել

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտատարել է, որ իր թիմը չի պատրաստվում չեմպիոնական միջանցք բացել «Բարսելոնայի» ֆուտբոլիստների համար: Ֆուտբոլային աշխարհը, բան ու գործը թողած, քննարկում է այս խոսքերը: Թեպետ մինչև չեմպիոնական միջանցքին անդրադառնալը, պետք է հասկանալ՝ ի՞նչ է դա տալու թիմերին:

«Ռեալը» չեմպիոնական միջանցք չի բացի «Բարսելոնայի» համար. Զինեդին Զիդանի մեկնաբանությունը

Ու՞մ է պետք չեմպիոնական միջանցքը, եթե Ռամոսը դրանից հետո պիտի օրինակ լկտիորեն ապտակի Մեսիին, իսկ Ժորդի Ալբան թքի օրինակ, Կրոսի վրա: Հարգանքը չեմպիոնական միջանցքով չի որոշվում, սիրելիներս: Բայց լավ: Որտեղից է գալիս այս անիմաստ ջուր-ծեծոցին: «Բարսելոնան» է խախտել ավանդույթները», – հայտարարել է Զիդանը մոտ օրերս:

nkar - Թե բա միջանցք. բոլոր դեպքերը, երբ «Կլասիկոներում» չեմպիոնական «ճեմուղի» է բացվել

2017 թվականի դեկտեմբերին կատալոնացիների ղեկավարությունը հրաժարվեց «Ռեալի» համար բացել չեմպիոնական միջանցք բացել սերուցքայինների՝ աշխարհի ակումբային առաջնությունում հաղթելու կապակցությամբ՝ պատճառաբանելով, որ դա պրիմերա չէ: Հիմա կարճ հիշենք, թե քանի անգամ է մինչև այս գրանցվել չեմպիոնական միջանցքի բացում:

1991 թվականին «Բարսելոնան» փայլեց բոլոր դաշտերում, ինչպես եվրոպական, այնպես էլ իսպանական: Ժամանակից շուտ նվաճելով չեմպիոնի տիտղոսը՝ «Բարսելոնան» ժամանեց «Սանտիագո Բերնաբեու»: «Ռեալի» ֆուտբոլիստները կազմեցին չեմպիոնական միջանցք իր ոխերիմ մրցակիցների համար: Այն ողջունվեց բուռն ծափահարություններով: Ուռա, բոլորն ուրախ ու երջանիկ են:

Հաջորդ միջանցքի ականատեսը եղավ լրիվ նոր սերունդ: 2008 թվականի մայիսի 8-ին արդեն «Բարսելոնան» նույն «Բեռնաբեու» ստադիոնում երիտասարդ Լեո Մեսիի հետ «ճեմուղի» բացեց «Ռեալի» համար: Ռաուլ, Գուտի, Նիստելռոյ ու գալակտիկոսի մյուս ներկայացուցիչներին: Սա «Ռեալի» վերջին չեմպիոնությունն էր մինչև Ժոզե Մոուրինոյի ոսկե հաջողությունը 2012 թվականին:

Դրանից հետո զարմանալի կլիներ, եթե Պիկեն ելույթ չունենար: «Ես ո՞նց եմ գիշերները քնելու», -հեգնել էր Իսպանիայի հավաքականի պաշտպանը: Դժվար է պատկերացնելը, բայց նրա գլխավոր վիզավին՝ Սերխիո Ռամոսը դրան բացարձակ չի արձագանքել, այլ հակառակը՝ ադեկվատ պատասխանել է, որ Զիդանի որոշումն օրենք է, և չեմպիոնական շքամուտք չբացելը չի նվազեցնում «Ռեալի» հարգանքը «Բարսայի» հանդեպ:

 


Դանի Ալվես. Պատրաստ եմ «Բարսելոնա» վերադառնալ թեկուզ վաղը

«Բարսելոնան» թիմի պաշտպանի համար նոր ակումբ է փնտրում

«Բարսելոնան» հաղթել է «Չելսիին» և նվաճել ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայի գավաթը (տեսանյութ)

Ռոնալդինյոն նշել է՝ որ ֆուտբոլիստը կարող է ընդհատել Մեսիի ու Ռոնալդուի հեգեմոնիան

Անհավանական. Ինչպես երկրպագուները ճանապարհեցին Անդրես Ինյեստային (տեսանյութ)

Ռիվալդո. «Նեյմարն անհապաղ պետք է տեղափոխվի «Ռեալ Մադրիդ»

Գվարդիոլա. «Մարդիկ ասում էին՝ «Բարսելոնայում» հաղթում էի Մեսիի շնորհիվ, բայց…»

Երբ պարտությունը քեզ չի վերաբերվում. «Բարսելոնայի» դեմ խաղից հետո «Սևիլյայի» ֆուտբոլիստին նկատել են գիշերային ակումբում

Միտումնավո՞ր, թե՞ պատահական. Լա Լիգան ակնարկում է Ինյեստայի՝ «Բարսայից» հեռանալու մասին

«Բարսելոնայի» «հրաշագործ» դարպասապահը. 5 փաստ՝ «Սևիլյայի» հետ գավաթային եզրափակչից

«Մեղավոր են ֆուտբոլի հիմնադիրները՝ անգլիացիները». Վալվերդեն դժգոհ է

«Սևիլյան» կարող էր դուրս չգալ խաղադաշտ. «Բարսելոնան»՝ Իսպանիայի գավաթակիր (տեսանյութ)

«Սևիլյա»-«Բարսելոնա». Մեկնարկային կազմերը հայտնի են

Սխալվելու իրավունք չկա. Այսօր՝ Իսպանիայի Գավաթի եզրափակիչ

Հայտնի են ՈՒԵՖԱ-ի Երիտասարդական լիգայի եզրափակչի մասնակիցները

Լա Լիգայի նախագահը պատասխանել է «Մեսի՞, թե՞ Ռոնալդու» հարցին