Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ճակատագրի հեգնանք. Կլոպը «Լիվերպուլի» ղեկին ճիշտ նույն ցուցանիշներն ունի, ինչ Ռոջերսը

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կրկնել է իր նախորդի՝ Բրենդան Ռոջերսի ցուցանիշները:

Մերսիսայդցիները գերմանացի մասնագետի գլխավորությամբ Պրեմիեր լիգայում անցկացրած 56 հանդիպումներում տոնել են 27 հաղթանակ, գրանցել 16 ոչ-ոքի և կրել 13 պարտություն՝ ընդհանուր առմամբ հավաքելով 97 միավոր: Ճիշտ նույնպիսի ցուցանիշներ «Լիվերպուլն» ունեցել է Պրեմիեր լիգայում Ռոջերսի գլխավորությամբ անցկացրած առաջին 56 խաղերի արդյունքում:

Հյուսիսիռլանդացի մասնագետը «Լիվերպուլը» մարզել է 2012 թվականի ամռանից մինչև 2015 թվականի հոկտեմբերը: Նրա հեռացումից հետո թիմի ղեկը ստանձնել է Կլոպը: