Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ծանրամարտի ԵԱ. Տաթև Հակոբյանը բրոնզե մեդալ է նվաճել

Խորվաթիայում անցկացվող ծանրամարտի մեծահասակների առաջնությանը Հայաստանի կանանց հավաքականը ավարտեց ելույթները:

Կանանց պայքարում մեր վերջին պատվիրակ 90 կգ քաշային Տաթև Հակոբյանը ելույթ ունեցավ A խմբում:

Հայ մարզուհին 105 կգ արդյունքը գրանցեց պոկում վարժությունում և նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Հրում վարժությունում Տաթևին հաջողվեց արձանագրել 125 կգ ցուցանիշը և երկամարտի 230 կգ դառնալ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Հիշեցնենք՝ երեկ 75 քաշայինների պայքարում Սոնա Պողոսյանը  երկամարտի 227 արդյունքով կանգնեց պատվո հարթակի 3-րդ աստիճանին:

Ծանոթացեք նաև մեր մյուս ծանրորդների մրցելույթների ժամանակցույցին: