Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ծանրամարտի ԵԱ. Իզաբելլա Յալյանը անհաջող է մեկնարկում

Խորվաթիայի Սպլիտ քաղաքում մեկնարկել է մեծահասակների Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը այս կարևոր ստուգատեսին ներկայացել է 5 ծանրորդով (85 կգ՝ Անդրանիկ Կարապետյան, 94 կգ՝ Կարուշ Ղուկասյան, 105 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան և Սարգիս Մարտիրոսյան, +105 կգ՝ Գոռ Մինասյան եւ Ռուբեն Ալեքսանյան):

Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն էլ թիմում ընդգրկել է 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյանին, 75 կգ Սոնա Պողոսյանին եւ 90 կգ Տաթև Հակոբյանին:

Հայ մարզիկներից այսօր մրցահարթակ դուրս եկավ Իզաբելլա Յալյանը: 22-ամյա մարզուհուն պոկում վարժությունում այդպես էլ չկարողացավ գլխավերևում պահել 87 կգ կշռող ծանրաձողը և վարժությունը ավարտեց զրոյական արդյունքով:

Հրում վարժությունում Իզաբելլան ավելի հաջող ելույթ ունեցավ՝ սկզբից բարձրացնելով 101 կգ ձանրաձողը, այնուհետև՝ 106 կգ, իսկ 3-րդ մոտեցմանը Յալյանը չներկայացավ:

Նշենք՝ ապրիլի 6-ին A խմբում պայքարի դուրս կգա Սոնա Պողոսյանը, մեկ օր անց ելույթ կունենա կանանց հավաքականի մեր վերջին պատվիրակ Տաթև Հակոբյանը:

Տղամարդկանց ընտրանուց առաջինը՝ ապրիլի 6-ին,  մրցահարթակ դուրս կգա նոր քաշային կարգի անցում կատարած Անդրանիկ Կարապետյանը: Ապրիլի 7-ին B խմբում իր ուժերը կփորձի Կարուշ Ղուկասյանը: Մեկ օր անց մեդալների համար կպայքարեն Օլիմիպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը և Սարգիս Մարտիրոսյանը: Նույն օրը մեր պատվիրակության ելույթները կեզրափակեն Գոռ Մինասյանը ու Ռուբեն Ալեքսանյանը:


Հայ ծանրորդները մեկնել են Ուկրաինա

Ծանրամարտի ԵԱ. Անդրանիկ Կարապետյանը 5-րդն է B խմբում

Հայտնի է՝ հայ ծանրորդներից ովքեր կմեկնեն Եվրոպայի առաջնությանը

Անդրանիկ Կարապետյանը այսուհետ հանդես կգա 85կգ քաշային կարգում

Անդրանիկ Կարապետյանը վիրահատվել է

Ռիո 2016. Անդրանիկ Կարապետյանը կոտրվածք չի ստացել

Ռիո 2016. Նիջաթ Ռահիմովը դարձավ Ռիոյի Օլիմպիական չեմպիոն՝ սահմանելով աշխարհի ռեկորդ

Անդրանիկ Կարապետյանը լուրջ վնասվածքով ավարտում է ելույթը Ռիոյի Օլիմպիական խաղերում

Ռիո 2016. Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունից հետո 2-րդն է

Ռիո-2016. Այսօր մեդալի համար կպայքարի Անդրանիկ Կարապետյանը

Օգոստոսի 10. Ռիո 2016. Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը (Երևանի ժամանակով)

Անդրանիկ Կարապետյանն աշխարհի առաջնության բրոնզե մեդալ կստանա

Ֆորդե-2016. Հայաստանի հավաքականն առաջինն է թիմային հաշվարկում

Ֆորդե-2016. Հայ ծանրորդուհիները գլխավոր ֆավորիտների թվում են

Անդրանիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Տիգրան Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

Ծանրամարտ ԵԱ. Այսօր ծանրաձողին կմոտենա Հայաստանի 3 ներկայացուցիչ