Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ծանրամարտ ԵԱ. Առաքել Միրզոյանը 3-րդն է C ենթախմբում

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում  Առաքել Միրզոյանը տղամարդկանց 85 կգ քաշային ծանրորդների C ենթախմբի պայքարում զբաղեցրեց 3-րդ տեղը՝ երկամարտում հավաքելով 332 կգ:

85 կգ քաշային ծանրորդների պայքարին մասնակցում էին 10 մարզիկներ Իսպանիայից, Իռլանդիայից, Ֆինլանդիայից, Իսրայելից, Հունգարիայից և Լիտվայից:

Առաքել Միրզոյանը պոկում վարժությունում նախ բարձրացրեց 145 կգ, այնուհետ 151 կգ, սակայն երրորդ մոտեցում չունեցավ: Հրում վարժության ժամանակ Միրզոյանն առաջին մոտեցմամբ  բարձրացրեց 181 կգ, հետո մոտեցավ 187 կգ-ին, որը բարձրացնել չհաջողվեց:

Երրորդ մոտեցման ժամանակ նա բարձրացրեց ծանրաձողը, սակայն այն չհաշվվեց: Երկամարտի 332 կգ արդյունքով նա C ենթախմբում զբաղեցրեց 3-րդ տեղը:

85 կգ քաշային կարգի A և B ենթախմբերում մասնակցում են 20 ծանրորդներ:

Այսօր, կանանց 63 կգ քաշային կարգում A ենթախմբում մեդալի համար կպայքարի Քրիստինե Պետրոսյանը, իսկ 77 կգ քաշային կարգում Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Տիգրան Մարտիրոսյանը և Անդրանիկ Կարապետյանը: