Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ծանրամարտ ԵԱ. Աղասի Աղասյանն առաջինն է Եվրոպայի առաջնության B ենթախմբում

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում  Աղասի Աղասյանը 85 կգ քաշային կարգի B ենթախմբում գրավեց առաջին տեղը:

Տղամարդկանց 85 կգ քաշային կարգի B ենթախմբում մրցում էին 10 ծանրորդներ՝ Ալբանիայից, Հունաստանից, Իսպանիայից, Ուկրաինայից, Վրաստանից, Կիպրոսից, Գերմանիայից, Իսրայելից և Սլովակիայից:

Աղասի Աղասյանը պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ բարձրացրեց 153 կգ, սակայն հաջորդ երկու մոտեցումների ժամանակ չկարողացավ գլխավերևում պահել 158 կգ կշռող ծանրաձողը:

Հրում վարժության ժամանակ Աղասյանը բարձրացրեց բոլոր մոտեցումները: Նախ 183 կգ, հետո 187 կգ, իսկ վերջում 193 կգ: Երկամարտի 346 արդյունքով՝ Աղասյանը B ենթախմբում զբաղեցրեց առաջին տեղը:

85 կգ քաշային կարգի A ենթախմբում մասնակցում են 9 ծանրորդներ:

Այսօր  տեղեկան ժամանակով 16:25-ին կմեկնարկի կանանց 69 կգ քաշայինների պայքարը: Այստեղ հանդես կգա աշխարհի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը:


Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Ծանրամարտի ԵԱ. Տաթև Հակոբյանը բրոնզե մեդալ է նվաճել

Ծանրամարտի ԵԱ. Կարուշ Ղուկասյանը 3-րդն է

Սոնա Պողոսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ալավերդյան. «Աղասյանն էլ իմ հին տրեխների արժեքը չունի»

Աղասի Աղասյանը բողոքի ժեստով ավարտել է կարիերան

Նազիկ Ավդալյան. «Արեցի այն, ինչ կարող էի»

Ռիո-2016. Նազիկ Ավդալյանն ավարտեց իր ելույթը 5-րդ տեղում (տեսանյութեր)

Ռիո-2016. Նազիկ Ավդալյանը պոկում վարժությունից հետո 5-րդն է (տեսանյութեր)

Օգոստոսի 10. Ռիո 2016. Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը (Երևանի ժամանակով)

Այսօր մեկնարկում է ծանրորդ Նազիկ Ավդալյանը

Ծանրամարտի կանանց թիմը սկսում է հավաքը Ծաղկաձորում

Ֆորդե-2016. Հայաստանի հավաքականն առաջինն է թիմային հաշվարկում

Հռիփսիմե Խուրշուդյանը պոկում վարժությունում ոսկե մեդալ նվաճեց

Նազիկ Ավդալյան. «Ինձ ուժ էին տալիս սահմանին կանգնած մեր զինվորները»

Նազիկ Ավդալյանը՝ Եվրոպայի չեմպիոն