Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Տարոն Ոսկանյան. «Ղազախները կարմիր քարտ ստացան մեր հավաքականի ջանքերի շնորհիվ»

Հայաստանի հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանը 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Ղազախստանի ընտրանու նկատմամբ տոնած հաղթանակից հետո (2-0) VivaroNews.am-ին տված հարցազրույցում խոսել է հանդիպման մասին.

-Ինչպես սպասում էինք, շատ դժվար խաղ ստացվեց: Սա երկրորդ անընդմեջ հաղթանակն էր և փորձելու ենք շարունակել այս շարքը:

Գործում էիք Ձեզ ոչ այդքան հոգեհարազատ՝ աջ պաշտպանի դիրքում: Դժվարությունների հանդիպեցի՞ք այդտեղ հանդես գալիս: 

-Մի փոքր դժվարություններ կային սկզբնամասում, քանի որ իմ թիմում՝ «Կարմիոտիսայում» այդ դիրքում չեմ խաղում: Փորձեցի որքան հնարավոր է կենտրոնացած գործել, իսկ թե որքանով ստացվեց, արդեն կգնահատեն մասնագետները:

«Հանրապետական» մարզադաշտը լեփ-լեցուն էր: Որքանո՞վ օգնեց թիմին երկրպագուների աջակցությունը: 

-Շատ շնորհակալ եմ նրանց: Երկրպագուների աջակցությունը շատ կարևոր է մեզ համար, այն թիմին երկրորդ շնչառություն է հաղորդում: Հուսով եմ՝ առաջիկա հանդիպումներում ավելի շատ երկրպագուներ կայցելեն մարզադաշտ:

Ղազախստանի հավաքականի՝ 10 հոգով մնալն այս հանդիպման առանցքայի՞ն դրվագն էր, թե՞ առանց դրա էլ կկարողանայիք հաղթանակ կորզել: 

-Պետք է նշել, որ կարմիր քարտը նրանք ստացան մեր ջանքերի շնորհիվ: Մեծ ուժերով փորձեցինք գրոհել, այդ պատճառով էլ մրցակիցը տեղի տվեց: Դրանից հետո ավելի շատ տարածություններ բացվեցին և հաղթանակ տոնեցինք:

Հանդերձարանում ինչպիսի՞ մթնոլորտ էր խաղից հետո: 

-Դրական էմոցիաներ էին, քանի որ բոլորը շատ ուրախ էին: Բոլորը շնորհավորում էին միմյանց:

Կարճ անդրադարձ Ձեր ակումբային կարիերային: Ինչպե՞ս եք զգում Կիպրոսի «Կարմիոտիսայում» և մտադի՞ր եք այնտեղ շարունակել ելույթները: 

-Դեռ չեմ կարող ասել՝ կմնա՞մ այնտեղ, թե՞ ոչ: Պայմանագրիս ժամկետը լրանում է այս մրցաշրջանի ավարտին: Որոշում դեռ չեմ կայացրել: Փորձելու եմ հնարավորինս լավ հանդես գալ մնացած խաղերում, իսկ հետո արդեն կտեսնենք:

Ակումբում Ձեր թիմակիցը՝ Դավիթ Մանոյանը, վնասվածքի պատճառով չէր միացել հավաքականին: Տեղյա՞կ եք՝ նրա ապաքինումն ինչպես է ընթանում: 

-Արդեն լավ է, սկսել է անհատապես մարզվել: Տեղյակ եմ, որ մեկ շաբաթից արդեն սկսելու է մարզվել թիմի հետ:


Հայաստանի ազգային հավաքականը 25 տարեկան է

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Ազգերի լիգայի օրացույցը

Արմեն Համբարձումյան. «Իմ առջև նպատակ եմ դրել ամրապնդվելու Հայաստանի հավաքականում»

Տարոն Ոսկանյանի և Դավիթ Մանոյանի թիմը դուրս է մնացել Կիպրոսի Բարձրագույն խմբից

Դավիթ Յուրչենկոն ու ևս 15 ֆուտբոլիստ հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական

FAF-ը հրավիրում է միանալու ուղևորությանը և աջակցելու Հայաստանի հավաքականին Չեռնոգորիայում

ՀՖՖ-ն նվազեցրել է տոմսերի գները Հայաստանի հավաքականի առաջիկա ընկերական խաղի համար

Իրանի փոխչեմպիոն Հրայր Մկոյանը և ՀՖՖ-Դավիթ Յուրչենկո երկխոսությունը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Դավիթ Մանոյանը գոլի հեղինակ է դարձել Կիպրոսի առաջնությունում (տեսանյութ)

Դեյան Ստանկովիչ. «Շատ տպավորված եմ Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղից»

7 տարի անց Բրազիլիայի հավաքականը գլխավորեց ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը

Հովհաննես Համբարձումյանի վնասվածքը լուրջ չէ

Գևորգ Ղազարյանը բժշկական հետազոտություն է անցնում

Վլադիմիր Ֆոմիչև. «Եթե Մխիթարյանը չլիներ, ապա Ղազախստանի հավաքականը պարտավոր էր հաղթել ներկայիս Հայաստանի թիմին»

8 տարի առաջ այս օրը, Հենրիխ Մխիթարյանը խփեց իր առաջին գոլը Հայաստանի հավաքականի կազմում (տեսանյութ)

Ինչպես է ողջ Հանրապետականը բացականչում «ՀԵՆՈ» (տեսանյութ)