Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականը մոտ է վերակազմավորմանը

Արարատ հոկեյի ակումբ

Տափօղակով հոկեյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Զախարյանը Vivaronews.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ֆեդերացիան հայտ է ներկայացրել միջազգային ֆեդերացիա՝ Հայաստանի հավաքականին Աշխարհի առաջնության թույլտվություն ստանալու համար:

Ինչպես գիտենք, հավաքականը 2010թ. որակազրկվել էր: Որակազրկման ժամկետը արդեն լրացել է, ուստի հայտ է ներկայացվել մեր թիմի ելույթները վերականգնելու համար: Մեր հավաքականի վերակազմավորման հարցը քննարկման կդրվի մայիսի 17-22-ը կայանալիք միջազգային համաժողովի ընթացքում:

Եթե հավաքականը ստանա անհրաժեշտ արտոնագիրը, ապա հնարավորության կստանա մասնակցել 2018 թվականի Աշխարհի առաջնությանը՝ երրորդ դիվիզիոնից: