Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Տան պատերը չեն օգնում». Մ-15 հավաքականը պարտություն կրեց Ուզբեկստանի ընտրանուց

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում շարունակվում է Զարգացման մրցաշարը:

Մինչև 15 տարեկանների մրցաշարում կայացել են 2-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի հավաքականն այսօր 0-1 հաշվով պարտություն է կրել Ուզբեկստանի ընտրանուց:

Հավելենք, որ Մ-15 ընտրանին անհաջողության էր մատնվել նաև առաջին տուրում՝ 1-4 հաշվով զիջելով Կիպրոսի ընտրանուն:

Հայաստանի Մ-15 հավաքականն այսօր հանդես է եկել հետևյալ կազմով՝

1. Ռուբեն Մարտիրոսյան, 11. Հակոբ Մաթևոսյան (20. Կորյուն Կարապետյան, 71), 15. Նարեկ Հովհաննիսյան (13. Արման Պողիկյան, 49), 5. Ստեփան Սահրադյան, 3. Էդգար Մանուկյան, 10. Նարեկ Ալավերդյան (8. Արթուր Մելիքյան, 71), 9. Գևորգ Թարախչյան (9. Գառնիկ Գևորգյան, 41), 18. Ռոբերտ Բաղրամյան, 6. Սարգիս Դավեյան, 2. Արսեն Գալստյան, 19. Իշխան Նազարյան (16. Արմեն Ֆրանգուլյան, 65)

Գլխավոր մարզիչ՝ Արսեն Պետրոսյան

Հավելենք, որ Մ-15 տարեկանների մրցաշարի մյուս մրցավեճում հանդիպել են Կիպրոսի և Մակեդոնիայի հավաքականները: Գրանցվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով, իսկ 11-մետրանոց հարվածաշարում Կիպրոսի ընտրանին հաղթել է 4-2 հաշվով: