Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ստրանջայի մրցաշարին կմասնակցի 9 բռնցքամարտիկ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը շարունակում է ուսումնամարզական հավաք անցկացնել Երևանի «Օլիմպիական ապագա» մարզաբազայում՝ նախապատրաստվելով փետրվարի 20-27-ը Սոֆիայում կայանալիք Ստրանջայի միջազգային մրցաշարին։

ՀԲՖ մամուլի ծառայության հաղորդմամբ, այս մրցաշարին Հայաստանի հավաքականը կներկայանա 9 բռնցքամարտիկով: Սոֆիայում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 56 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Արսեն Հայրապետյանը, 91 կգ քաշային Հենրիխ Սարգսյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:

Հավելենք, որ հայ բռնցքամարտիկները Սոֆիայում հանդես կգան հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի, և մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ: