Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ստրանջա-2017. Վլադիմիր Մարգարյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և դուրս եկել 1/4 եզրափակիչ

Սոֆիայում ընթացող բռնցքամարտի 68-րդ Ստրանջայի մրցաշարում այսօր 2-րդ մրցումային օրն էր:

Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներից փետրվարի 22-ին ռինգ են դուրս եկել 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը,  65 քաշային Հովհաննես Բաչկովը ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը:

ՀԲՖ մամուլի ծառայություն փոխանցմամբ, Հովհաննես Բաչկովն իր 2-րդ մենամարտում հաղթել է Ուկրաինայի ներկայացուցչին և դուրս է եկել քառորդ եզրափակիչ: 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն իր մեկնարկային մենամարտում առավելության է հասել ադրբեջանցու նկատամամբ և նույնպես ապահովել է քառորդ եզրափակչի ուղեգիր:

Պարտություն է կրել միայն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը:

Վաղը ռինգ դուրս կգա 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, որը պայքարը կսկսի 1/8 փուլից: Փետրվարի 24-ին պայքարի մեջ կմտնի գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, իսկ նույն օրը Բաչկովը կանցկացնի իր 3-րդ մենամարտը: Վերջին 2 բռնցքամարտիկները կպայքարեն կիսաեզրափակիչ դուրս գալու համար:


Կարեն Տոնականյանը դուրս է մնում հետագա պայքարից, սակայն նվաճում Աշխարհի առաջնության ուղեգիր

Հայ բռնցքամարտիկները առնվազն 2 մեդալ են ապահովել Լեհաստանի մրցաշարում

Հայ բռնցքամարտիկները 3 ոսկե, 2-ական արծաթե ու բրոնզե մեդալ են նվաճել Թբիլիսիի մրցաշարում

5 բռնցքամարտիկ հավականում է նվաճել ոսկե մեդալ Թբիլիսիի մրցաշարում

Հովհաննես Բաչկովը՝ Ստրանջայի մրցաշարի հաղթող

Ստրանջա-2017. Բաչկովը եզրափակչում է

Ստրանջա 2017. Տոնականյանն ու Վլադիմիր Մարգարյանը դուրս են մնում հետագա պայքարից

Ստրանջա-2017. Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է

Ստրանջա-2017. Վահե Բադալյանը և Հենրիխ Սարգսյանը դուրս են մնում հետագա պայքարից

Ստրանջա-2017. Հովհաննես Բաչկովը նոկաուտի է ենթարկել մրցակցին

Ստրանջայի մրցաշարին կմասնակցի 9 բռնցքամարտիկ

Կարեն Աղամալյան. «Իմ կարծիքով՝ երկու տղաներն էլ այսօր չեն պարտվել»

Ռիո 2016. Հովհաննես Բաչկովը ցավալի պարտություն է կրում

Օգոստոսի 14. Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը

Ռիո-2016. Հովհաննես Բաչկովն իր մենամարտի ֆավորիտն է

Կարեն Աղամալյան. «Բացվածքը մեծ էր, ու հնարավոր չէր շարունակել մենամարտը»