Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ստրանջա 2017. Տոնականյանն ու Վլադիմիր Մարգարյանը դուրս են մնում հետագա պայքարից

Սոֆիայում շարունակում է ընթանալ բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարը:

ՀԲՖ մամուլի ծառայությունը տեղեկացնում է՝ փետրվարի 24-ին կիսաեզրափակչի ուղեգրերի համար պայքարում էին 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը: Սակայն վերջիններս չկարողացան հաղթահարել Անգլիան ներկայացնող բռնցքամարտիկների արգելքը և Հայաստան կվերադառնան ձեռնունայն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովել է առնվազն բրոնզե մեդալ, իսկ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը պարտություն է կրել: