Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ստրանջա-2017. Հովհաննես Բաչկովը նոկաուտի է ենթարկել մրցակցին

Բուլղարիայի մայրաքաղաքում մեկնարկել է բռնցքամարտի Ստրանջայի 68-րդ միջազգային մրցաշարը:

ՀԲՖ մամուլի ծառայություն փոխանցմամբ, 65 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Բաչկովը հաղթական մեկնարկեց առաջնությունում՝ 1/16 եզրափակչում նոկաուտի ենթարկելով Տայպեն ներկայացնող Պան Հունգ-Մինին:

Սակայն 75 քաշային կարգում հանդես եկող Արման Դարչինյանը չկարողացավ հաղթահարել 1/8 եզրափակչի արգելքը և դուրս մնաց հետագա պայքարից: Իսկ 81 կգ քաշային Արսեն Հայրապետյանը զիջեց ուկրաինացի բռնցքամարտիկին:

Նշենք, որ այսօր ռինգ են դուրս գալու նաև 56 կգ քաշային Վահե Բադալյանը և 91 կգ քաշային Հենրիխ Սարգսյանը: