Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Standard. Ինչո՞ւ Մխիթարյանը կարող է լինել առանցքային «Յունայթեդի» ու Մոուրինյոյի համար

Բրիտանական Standard-ն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» գրեթե կայացած տեղափոխությանը: Կայքի հոդվածն ամբողջությամբ թարգմանաբար ներկայացնում ենք ստորև:

«Մինչ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները ցավում են նախորդ մրցաշրջանում թիմի գրանցած արդյունքների համար, Ժոզե Մոուրինյոն նոր թիմ է ստեղծում՝ նորից տիտղոսային պայքարի մեջ մտնելու համար:

«Յունայթեդը» թեև նվաճեց Անգլիայի գավաթը, Պրեմիեր լիգայում դուրս մնաց լավագույն քառյակից, որը Ժոզե Մոուրինյոյին թույլ է տալիս վերակառուցել «Օլդ Թրաֆորդը»:

Ձեռք բերելով Էրիկ Բեյլիի տրանսֆերը՝ պորտուգալացի մասնագետը թիմ հրավիրեց նաև Զլատան Իբրահիմովիչին: ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստը «Յունայթեդ» եկավ, քանի որ մանկունյանցիները վախենում էին, որ հնարավոր է՝ չկարողանային լրացնել 2015/16 մրցաշրջանի գոլային երաշտը, իսկ Մխիթարյանի տեղափոխությամբ հնարավորությունները մեծանում են, որ կիսապաշտպանների կողմից ստեղծված գոլային պահերն ավելի շատ կլինեն «կարմիր սատանաների» համար:

Կարելի է ասել, որ «Յունայթեդն» արդեն հաստատել է Մխիթարյանի տրանսֆերը, քանի որ թիմի պաշտոնական խանութում հայտնվել են նրա ազգանունով մարզաշապիկներ: Գործարքը, ամեն դեպքում, հաստատման փուլում է:

Մինչ «Յունայթեդի» երկրպագուներն սպասում են ախուսափելի տրանսֆերի հաստատմանը, Oulala-ն ավելի է մոտեցել ու խորամուխ եղել այն հարցում, թե ինչու են մանկունյանցիները ցանկանում ձեռք բերել հենց 27-ամյա հայ տաղանդի տրանսֆերը:

Մխիթարյանը 2015/16 մրցաշրջանը ֆանտաստիկ է անցկացրել՝ օգնելով «Բորուսիային» զբաղեցնել Բունդեսլիգայի 2-րդ հորիզոնականը, դառնալով 11 գոլի հեղինակ: Այսինքն՝ այնքան գոլ, որքան խփել է մրցաշրջանում «Յունայթեդի» լավագույն ռմբարկու Անտոնի Մարսիալը և երեք գոլ ավելի, քան Ուեյն Ռունին:

Մխիթարյանը ոչ միայն գոլեր է խփում, այլև ստեղծում դրանք: Նախորդ մրցաշրջանում նա իր անվան դիմաց գրանցել է 15 գոլային փոխանցում: Այս ցուցանիշը հատկապես տպավորիչ է դառնում, երբ համեմատում ենք «Յունայթեդի» կազմում ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստների հետ: Լավագույն եռյակը՝ Ռունին, Խուան Մատան և Մարսիալը, միասին վերցրած են այդքան գոլային փոխանցում կատարել(համապատասխանաբար՝ 6, 5, 4-խմբ.):

Հայ ֆուտբոլիստն ստեղծել է 67 հնարավորություն՝ 19-ով ավելի, քան «Յունայթեդի» ամենաարդյունավետ կիսապաշտպան Խուան Մատան: Նա իրացրել է այնքան տուգանային հարված(84), որքան «Յունայթեդի»՝ այս առումով ամենաարդյունավետ ֆուտբոլիստ Մարսիալը»,- գրել է կայքը:

8


«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

«Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ». Հավանական մեկնարկային կազմեր

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Ինչպիսի տեսք կարող է ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակումը հաջորդ մրցաշրջանում (լուսանկարներ)

Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

Պրեմիեր լիգայի 2016/17թթ. մրցաշրջանի վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը (լուսանկար)

Մոուրինյո. «Պոգբան չի խաղա, քանի որ մասնակցելու է հոր թաղման արարողությանը»

Daily Mail. Դե Խեան արդեն անցկացրել է իր վերջին խաղը «Յունայթեդի» կազմում

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները բավականին մեծ բոնուս կստանան, եթե կարողանան հաղթել Եվրոպա լիգայի եզրափակչում

EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները