Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Standard. Ինչո՞ւ Մխիթարյանը կարող է լինել առանցքային «Յունայթեդի» ու Մոուրինյոյի համար

Բրիտանական Standard-ն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» գրեթե կայացած տեղափոխությանը: Կայքի հոդվածն ամբողջությամբ թարգմանաբար ներկայացնում ենք ստորև:

«Մինչ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները ցավում են նախորդ մրցաշրջանում թիմի գրանցած արդյունքների համար, Ժոզե Մոուրինյոն նոր թիմ է ստեղծում՝ նորից տիտղոսային պայքարի մեջ մտնելու համար:

«Յունայթեդը» թեև նվաճեց Անգլիայի գավաթը, Պրեմիեր լիգայում դուրս մնաց լավագույն քառյակից, որը Ժոզե Մոուրինյոյին թույլ է տալիս վերակառուցել «Օլդ Թրաֆորդը»:

Ձեռք բերելով Էրիկ Բեյլիի տրանսֆերը՝ պորտուգալացի մասնագետը թիմ հրավիրեց նաև Զլատան Իբրահիմովիչին: ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստը «Յունայթեդ» եկավ, քանի որ մանկունյանցիները վախենում էին, որ հնարավոր է՝ չկարողանային լրացնել 2015/16 մրցաշրջանի գոլային երաշտը, իսկ Մխիթարյանի տեղափոխությամբ հնարավորությունները մեծանում են, որ կիսապաշտպանների կողմից ստեղծված գոլային պահերն ավելի շատ կլինեն «կարմիր սատանաների» համար:

Կարելի է ասել, որ «Յունայթեդն» արդեն հաստատել է Մխիթարյանի տրանսֆերը, քանի որ թիմի պաշտոնական խանութում հայտնվել են նրա ազգանունով մարզաշապիկներ: Գործարքը, ամեն դեպքում, հաստատման փուլում է:

Մինչ «Յունայթեդի» երկրպագուներն սպասում են ախուսափելի տրանսֆերի հաստատմանը, Oulala-ն ավելի է մոտեցել ու խորամուխ եղել այն հարցում, թե ինչու են մանկունյանցիները ցանկանում ձեռք բերել հենց 27-ամյա հայ տաղանդի տրանսֆերը:

Մխիթարյանը 2015/16 մրցաշրջանը ֆանտաստիկ է անցկացրել՝ օգնելով «Բորուսիային» զբաղեցնել Բունդեսլիգայի 2-րդ հորիզոնականը, դառնալով 11 գոլի հեղինակ: Այսինքն՝ այնքան գոլ, որքան խփել է մրցաշրջանում «Յունայթեդի» լավագույն ռմբարկու Անտոնի Մարսիալը և երեք գոլ ավելի, քան Ուեյն Ռունին:

Մխիթարյանը ոչ միայն գոլեր է խփում, այլև ստեղծում դրանք: Նախորդ մրցաշրջանում նա իր անվան դիմաց գրանցել է 15 գոլային փոխանցում: Այս ցուցանիշը հատկապես տպավորիչ է դառնում, երբ համեմատում ենք «Յունայթեդի» կազմում ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստների հետ: Լավագույն եռյակը՝ Ռունին, Խուան Մատան և Մարսիալը, միասին վերցրած են այդքան գոլային փոխանցում կատարել(համապատասխանաբար՝ 6, 5, 4-խմբ.):

Հայ ֆուտբոլիստն ստեղծել է 67 հնարավորություն՝ 19-ով ավելի, քան «Յունայթեդի» ամենաարդյունավետ կիսապաշտպան Խուան Մատան: Նա իրացրել է այնքան տուգանային հարված(84), որքան «Յունայթեդի»՝ այս առումով ամենաարդյունավետ ֆուտբոլիստ Մարսիալը»,- գրել է կայքը:

8


«Մանչեսթեր Յունայթեդը» պետք է 10 մլն եվրո վճարի «Մոնակոյին» Մարսիալի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Բարնլիին», Մխիթարյանը խաղաց հանդիպման վերջում(տեսանյութ)

«Բարնլի» -«Մանչեսթեր Յունայթեդ». Մանկունիացիները 2 գնդակի առավելություն ունեն առաջին խաղակեսում(տեսանյութ)

Կարագերը զարմացած է Մխիթարյանի մարզավիճակից

Մարսիալը նշել է Շվայնշտայգերի մականունը «Մանչեսթեր Յունայթեդում» (լուսանկար)

BBC. «Մանչեսթեր Յունայթեդի» 3 ֆուտբոլիստ բաց կթողնեն «Չելսիի» հետ հանդիպումը

Ժոզե Մոուրինյոն նշանառության տակ է առել «Բարսելոնայի» աստղին

«ՄՅՈՒ»-ի ֆուտբոլիստները ժամանել են «Lowry» հյուրանոց «Սենթ Էտյենի» դեմ խաղից առաջ

Մարսիալի հաջորդ գոլը թանկ կարժենա «Մանչեսթեր Յունայթեդի» համար

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Ուոթֆորդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

Մխիթարյանը հավակնում է «Ուոթֆորդի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

Մարսիալը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդում» իր ապագայի մասին

Մոուրինյոն կվաճառի «ՄՅՈՒ»-ի մի քանի ֆուտբոլիստի տրանսֆերը, որպեսզի կարողանա ձեռք բերել Գրիզմանին

Մոուրինյո. «Չեմ կարող միշտ հնարավորություն տալ Մարսիալին, անտեսելով Մխիթարյանին և ուրիշներին»

Թոփ 20. Եվրոպայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները

«Մանչեսթեր Յունայթեդը» «Մոնակոյին» 10 մլն եվրո կվճարի, եթե Մարսիալը ևս 2 գոլ խփի