Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Սրտի խնդիրներն անցյալում են. «Ռեալի» կիսապաշտպանը վերադառնում է մարզումների

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Սիլվան, ով իսպանական թիմ է տեղափոխվել 2015 թվականին, հայտարարել է, որ սեպտեմբերի 20-ին միանալու է «արքայական» ակումբին ու սկսելու է մարզումները Վալդեբեբասում:

Նշենք, որ Սիլվան սրտի խնդիրների պատճառով չէր մարզվում:

Ամռանը Սիլվան վարձակալական հիմունքներով պետք է տեղափոխվեր Լիսաբոնի «Սպորտինգ», սակայն բրազիլացին չկարողացավ բուժզննում անցնել: Ավելի ուշ հայտարարություն տարածվեց, որ ֆուտբոլիստն ավարտելու է մարզական կարիերան, սակայն այսօր Սիլվան հանդես եկավ լավ նորությունով:

«Մեկ ամիս տքնաջան աշխատանքից հետո ուրախությամբ հայտնում եմ, որ վաղը վերադառնալու եմ Վալդեբեբաս մարզումների: Ես իսկապես ոգևորված եմ»,- գրել է Սիլվան:

Նշենք, որ բրազիլացին «Ռեալում» մարզվելու է վերականգնվելու ու նորից մարզավիճակ ձեռք բերելու համար, որպեսզի ձմռանը վարձավճարով տեղափոխվի այլ ակումբ:


Լա լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչը

Լա լիգայի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստը

«Ատլետիկո Մադրիդ» – «Բարսելոնա». Մեկնարկային կազմեր

Առաջին կեսից հետո «Ռեալը» պարտվում է «Վալենսիային» (տեսանյութ)

«Վալենսիա» – «Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր

Ինչպիսի կազմ կունենար «Ռեալ Սոսյեդադը», եթե պահպաներ իր առաջատարներին (ֆոտոշարք)

«Օսասունա» – «Ռեալ Մադրիդ». Ուղիղ եթեր, մեկնարկային կազմեր (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության՝ հունվար ամսվա լավագույն մարզիչը

Իսպանիայի առաջնության՝ հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստը (ֆոտո)

«Սևիլիան» չհաղթեց «Վիլյառեալին», «Բարսելոնան» ամրապնդվեց 2-րդ հորիզոնականում (տեսանյութ)

Բենզեման կարող է հեռանալ «Ռեալից»

«Ատլետիկոն» Գրիզմանին փոխարինող է գտել

Լուիս Էնրիկե. «Մրցավարներին օգնություն է հարկավոր»

Սուարես. «Գնդակը մի մետր հատել էր դարպասային գիծը» (ֆոտո)

«Բարսելոնան» փրկվեց պարտությունից Սևիլիայում (տեսանյութ)

«Բետիս» – «Բարսելոնա». Մեկնարկային կազմեր