Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Spiegel. «Ռեալը» 2013թ.-ին պատրաստ է եղել 250 մլն եվրո վճարելու Լիոնել Մեսիի տրանսֆերի համար

Lionel Messi - Spiegel. «Ռեալը» 2013թ.-ին պատրաստ է եղել 250 մլն եվրո վճարելու Լիոնել Մեսիի տրանսֆերի համար

Մադրիդի «Ռեալը» 2013թ.-ին պատրաստ է եղել վճարելու «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի՝ պայմանագրով նախատեսված հրաժարագինը, որը կազմում է 250 մլն եվրո: Այս մասին հաղորդում է Marca-ն՝ հղում կատարելով Spiegel-ին:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ «Արքայական» ակումբն արգենտինացուն հրավիրելու ցանկության մասին հայտնել է Գարեթ Բեյլի տեղափոխությունից մի քանի ամիս առաջ:

Մեսիի փաստաբանը «Ռեալի» մտադրության մասին տեղեկացրել է խաղացողի հորը՝ Խորխե Մեսիին: Մադրիդյան ակումբը պատրաստակամություն է հայտնել Մեսիին առաջարկելու պայմանագիր մինչև 2021թ.՝ տարեկան 23 մլն եվրո աշխատավարձով, ինչպես նաև 1 մլն եվրո Խորխեին՝ որպես տրանսֆերի հավելավճար: Եթե այդ գործարքը կայանար, Մեսին կդառնար ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը:

Հաղորդվում է, որ «Ռեալի» ներկայացուցիչների՝ նախագահ Ֆլորենտինո Պերեսի գլխավորությամբ, Մեսիի, վերջինիս փաստաբան Ինյիգո Խուարեսի, մադրիդցիների մարզական տնօրեն Միգել Պարդեսայի և «Ռեալի» փաստաբանի հանդիպումը կայացել է մասնավոր ինքնաթիռներից մեկում: Ըստ աղբյուրի՝ Խուարեսը Խորխե Մեսիին պատմել է, որ «Ռեալը» խոստացել է «ճնշում գործադրել» Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի վրա՝ Լիոնելի հետ կապված հարկային խնդիրները լուծելու նպատակով:

Գործարքը չի կայացել, քանի որ անձամբ ֆուտբոլիստը ոչ մի ցանկություն չի ունեցել հեռանալու «Բարսելոնայից», առավել ևս՝ տեղափոխվելու «Ռեալ»:


«Ոսկե խաղակոշիկ». Իմոբիլեն շրջանցեց Մեսիին

Ռիվալդո. «Նեյմարն անհապաղ պետք է տեղափոխվի «Ռեալ Մադրիդ»

Գվարդիոլա. «Մարդիկ ասում էին՝ «Բարսելոնայում» հաղթում էի Մեսիի շնորհիվ, բայց…»

«Բարսելոնայի» «հրաշագործ» դարպասապահը. 5 փաստ՝ «Սևիլյայի» հետ գավաթային եզրափակչից

«Սևիլյան» կարող էր դուրս չգալ խաղադաշտ. «Բարսելոնան»՝ Իսպանիայի գավաթակիր (տեսանյութ)

Լա Լիգայի նախագահը պատասխանել է «Մեսի՞, թե՞ Ռոնալդու» հարցին

Հայտնի է՝ Պոլ Պոգբան ինչու է ցանկանում «Ռեալ Մադրիդ» տեղափոխվել

Ինիեստայի տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթ

Անմարդակային. Ռոնալդուն այս մրցաշրջանում ամենաբարձր արդյունավետությունն ունի թե՛ ակումբային, թե՛ միջազգային մակարդակում

Համացանցում է հայտնվել «Ռեալի» նոր մարզաշապիկը հաջորդ մրցաշրջանի համար

Ռոնալդուն և ռեկորդները․ 10 ռեկորդ, որոնք պետք է առանձնացել մյուսներից

«Յուվենտուսի» դռները բաց են Պոգբայի առաջ․ Ֆրանսիացին պետք է որոշում կայացնի

Հաստատվել է «Էլ Կլասիկոյի» անցկացման օրը և ժամը

ՌԵԿՈՐԴ․ Կեպայի ֆանտաստիկ ցուցանիշը Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում

Ինչը չբավարարեց «Ռեալին» «Ատլետիկի» դեմ խաղում․ Զիդանի հետխաղյա մեկնաբանությունը

Ռոնալդուն կրկնել է իր իսկ ռեկորդը