Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Սպարտակը» 16 տարվա դադարից հետո հռչակվել է Ռուսաստանի չեմպիոն

Մոսկվայի «Սպարտակը» 2001 թվականից ի վեր առաջին անգամ Ռուսաստանի չեմպիոն է հռչակվել այն բանից հետո, երբ «Զենիթը» Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում պարտվել է «Թերեքին»: Սանկտ-Պետերբուրգում կայացած մրցավեճում Գրոզնիի թիմը հաղթանակ է տոնել 1-0 հաշվով:

«Զենիթը» (52 միավոր) չկարողացավ գերազանցել «ԲԿՄԱ»-ին, որը 53 միավորով 2-րդ հորիզոնականում է: Թիմերից և ոչ ոք այլևս չի կարող հասնել «Սպարտակին», որի ակտիվում գրանցված է 63 միավոր: «Բանակայինները» տիտղոսը նվաճելու տեսական շանսերը կորցրել էին դեռ երեկ, այսօր նրանց միացավ նաև «Զենիթը»:

«Սպարտակն» իր պատմության մեջ 10-րդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն: Ակումբը մինչ այդ լավագույնն է ճանաչվել 1992, 1993, 1994, 1996, 1997, 1998, 1999, 2000 և 2001 թվականներին:

Ռուսաստանի չեմպիոն 6 անգամ դարձել է «ԲԿՄԱ»-ն, 4 անգամ՝ «Զենիթը», 2-ական անգամ էլ տիտղոսին տիրել են «Լոկոմոտիվն» ու «Ռուբինը»: Եվս մեկ մրցաշրջանում չեմպիոնության է հասել «Սպարտակ-Ալանիան»: