Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Սպարտակ» Տրնավա. Ամեն ինչ «Շիրակի» մրցակցի մասին

Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում Գյումրիի «Շիրակը» մրցելու է Սլովակիան ներկայացնող Տրնավայի «Սպարտակի» հետ: Ներկայացնում ենք մրցակցին.

Պատմությունը

Տրնավայի «Սպարտակը» Սլովակիայի ամենահին ու ամենատիտղոսակիր թիմերից մեկն է: Ակումբը հիմնադրվել է 1923թ. և 5 անգամ դարձել իր երկրի /Չեխոսլովակիայի, ապա` Սլովակիայի/ չեմպիոն, 6 անգամ էլ` գավաթակիր: «Սպարտակի» չեմպիոնական տիտղոսները նվաճվել են 1967-73 թվականներին, իսկ վերջին անգամ լուրջ տիտղոս ակումբը նվաճել է 1998թ.` ճանաչվելով Սլովակիայի գավաթակիր:

min

Նախորդ առաջնությունը

Տրնավայի «Սպարտակը» Սլովակիայի նախորդ առաջնությունում գրավել է 4-րդ տեղը, և միայն այն հանգամանքը, որ երկրի չեմպիոն «Տրենչինը» միաժամանակ դարձել է նաև գավաթակիր, հնարավորություն է տվել թիմին խաղալ Եվրոպա լիգայում: 33 խաղում «Սպարտակը» տարել է 16 հաղթանակ, 6 անգամ ոչ-ոքի խաղացել և 11 պարտություն կրել, խփել 49 և ընդունել 41 գնդակ: Հարկ է նշել նաև, որ առաջնության վերջին հատվածը Տրնավան ներկայացնող ակումբը բավականին վստահ է անցկացրել:

Եվրոգավաթային փորձ

Եվրոգավաթների մրցաշարերում «Սպարտակն» իր ամենամեծ հաջողությանը հասել է 1968/69թթ. Չեմպիոնների գավաթի խաղարկությունում՝ մտնելով կիսաեզրափակիչ: Այն ժամանակ Չեխոսլովակիան ներկայացնող թիմը կիսաեզրափակչում մրցեց հանրահայտ «Այաքսի» հետ: Առաջին խաղում հյուրընկալվելիս «Սպարտակը» պարտվեց 0:3 հաշվով, իսկ առաջին գոլի հեղինակ դարձավ Յոհան Կրուիֆը: Պատասխան խաղում սպարտակցիները հաղթեցին 2:0 հաշվով՝ եզրափակչի ուղեգիրը զիջելով «Այաքսին»:

Վերջին տարիներին «Սպարտակը» եվրոգավաթների որակավորման փուլերի մշտական մասնակից է: Ակումբը երբեք չի հաջողել նվաճել Եվրոպա լիգայի ուղեգիր, սակայն 2 անգամ հասել է մինչև որակավորման փլեյ-օֆֆ: 2011/12 մրցաշրջանում «Սպարտակը» փլեյ-օֆֆում զիջել է Մոսկվայի «Լոկոմոտիվին», իսկ 2014/15 մրցաշրջանում` շվեյցարական «Ցյուրիխին»: Ընդ որում, երկու դեպքում էլ սլովակները տանը ոչ-ոքի են գրանցել: Նախորդ տարի որակավորման երրորդ փուլում «Սպարտակը» զիջեց հունական ՊԱՈԿ-ին, որն ի վերջո մասնակցեց խմբային փուլին: Սլովակները հավասար պայքար մղեցին հույների հետ` 1-1, 0-1 հաշվով առաջ թողնելով մրցակցին:

Հայաստան – Սլովակիա դիմակայությունը Եվրագավաթներում

Տրնավայի «Սպարտակն» առաջին անգամ է հանդիպելու հայկական ակումբների հետ: Իսկ Սլովակիայի ներկայացուցիչների հետ հայկական ակումբները եվրոգավաթներում 2 անգամ նախկինում մրցել են: Երկու դեպքում էլ հաջորդ փուլի ուղեգիրը բաժին է հասել մեր մրցակիցներին:

Ահա այդ հանդիպումների համառոտ վիճակագրությունը:

2000/01թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկություն
Նախնական փուլ

10.08.2000    «Արարատ»  – «Կոշիցե» Սլովակիա՝ 2:3 (0:1)
Արա Նիգոյան (51` 11մ), Էմիլ Մեսրոպյան (87) – Արսեն Այվազյան (14, ինքնագոլ), Լյուբարսկի (52), Օրավեց (82):

24.08.2000    «Կոշիցե» – «Արարատ»` 1:1 (0:0)
Լյուբարսկի (65) – Արա Նիգոյան (74` 11մ):

2007/08թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկություն
Որակավորման 2-րդ փուլ

16.08  «Միկա» – «Արտմեդիա» Սլովակիա` 2:1 (1:0)
Արմեն Շահգելդյան (8), Ալեքս (79) – Ֆոդրեկ (66):

30.08  «Արտմեդիա»«Միկա»` 2:0 (1:0)
Օբժերա (5, 72):

Նախորդ փուլը

Այս տարի Տրնավայի «Սպարտակը» երկու խաղերում էլ 3-0 հաշվով ջախջախեց Մալթան ներկայացնող «Հիբերնիանսին»: Երկու դեպքում էլ սլովակներին հաջողվեց արագ գոլ խփել, իսկ ապա զարգացնել հաջողությունը և սեփական առավելությունն առարկայացնել 3 գոլերով: Հետաքրքիր է նաև, որ սեփական հարկի տակ հանդիպումը «Սպարտակն» անցկացրել է առանց հանդիսականների: Սակայն հաջորդ խաղում թիմը կունենա իր երկրպագուների աջակցությունը:

13439129_1222103801141873_6732585741084191588_n

Կազմը

Տրնավայի «Սպարտակի» կազմի տրանսֆերային արժեքն ըստ Transfermarkt.de-ի կազմում է 5.43 մլն եվրո` «Շիրակի»` 3.08 մլն եվրոյի դիմաց:

Թիմի ամենաթանկ ֆուտբոլիստը կիսապաշտպան Մարտին Միկովիչն է` 575 000 եվրո տրանսֆերային արժեքով, ով գոլի հեղինակ էր դարձել առաջին փուլի երկու խաղերում է: Չնայած դրան` «Սպարտակի» տեղացի ֆուտբոլիստներից ոչ մեկը երբեք հանդես չի եկել ազգային հավաքականում: Թիմի կազմում հանդես եկող 7 լեգեոներներից էլ միայն բենինցի կիսապաշտպան Իսիակա Բաբատունդեն է 5 խաղ անցկացրել իր ազգային հավաքականի մարզաշապիկով:

Բացի Մարտին Միկովիչից, հարձակման գծում նախորդ երկու խաղերում առանձնացավ նաև կամերունցի 22-ամյա հարձակվող Ռոբերտ Նդիպ Տամբեն, ով տնային հանդիպմանը դուբլ գրանցեց: Ավարտված մրցաշրջանում 15 գոլով թիմի գլխավոր ռմբարկու դարձած Դավիդ Դեպետրիսը հայտավորված չէ խաղին, նա արդեն լքել է ակումբը: 8 գոլ է խփել մեկ այլ հարձակվող Իվան Շրանցը, ով այսօր կարող է դաշտ դուրս գալ: Ընդհանուր առմամբ, ահարկու ֆուտբոլիստներ, որոնք առանձնանում են իրենց բարձր կարգով, այս թիմում չկան:

Գործակիցներ ըստ Վիվառոբեթի

«Շիրակի» հաղթանակ – 2.95
Ոչ-ոքի – 3.04
«Սպարտակի» հաղթանակ – 2.31


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

ՀՖՖ-ն «Շիրակին» ժամանակ է տվել՝ Գյումրիի ակադեմիայի բնական և արհեստական խոտածածկով խաղադաշտերի վիճակը բարելավելու համար

Արտակ Օսեյան. «Շիրակը» փորձառու թիմ է, և բնական է, որ պետք է օգտվեր մեր սխալներից»

Վարդան Բիչախչյան. «Հաղթեցինք, բայց կրկին մտահոգում է գոլային պահերի իրացումը»

ՀՖՖ-ն փոխել է «Փյունիկ»-«Շիրակ» գավաթային եզրափակչի անցկացման օրը

Վարդան Բիչախչյան. «Սա «Շիրակի» լավագույն խաղն էր 2017 թվականին»

Աշոտ Բարսեղյան. «Այսօր մեր բախտը բերեց. ֆուտբոլում դա շատ բան է նշանակում»

«Գանձասար-Կապան» – «Շիրակ»՝ 3-2. Այվազովի կոպիտ սխալը հաղթանակ պարգևեց կապանցիներին (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Շիրակ». Թեժ պայքար՝ երկրորդ խաղակեսում (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Շիրակ». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը