Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Սպանվել է Պանամայի հավաքականի ֆուտբոլիստը

Պանամայի հավաքականի և տեղի «Արաբե Ունիդո» ակումբի կիսապաշտպան Ամիլկար Էնրիկեսը զոհվել է հրազենային բազմաթիվ վնասվածքների պատճառով, հաղորդում է Mirror-ը:

33-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել էր Սաբանիտաս քաղաքի հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

«Մեր ցավակցությունն ենք հայտնում ազգային հավաքականի կիսապաշտպան Ամիլկար Էնրիկեսի մահվան առթիվ»,- գրված է Պանամայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական հայտարարության մեջ:

Էնրիկեսը Պանամայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2005 թվականին և նրա կազմում 75 հանդիպում անցկացրել: Նրա վերջին մրցավեճն այս տարվա մարտի 28-ին էր կայացել, որում պանամացիները 1-1 հաշվով էին ավարտել ԱՄՆ-ի հավաքականի հետ խաղը: