Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Sovsport.ru: Անչելոտին հրաժարվել է գլխավորել «Զենիթը»

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մերժել է «Զենիթը» գլխավորելու առաջարկը, հայտնում է «Советский спорт»-ը:

Նշվում է, որ ռուսական ակումբը իրականում դիմել է իտալացի մասնագետին, սակայն վերջինս հրաժարվել է: Ներկայիս գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի պայմանագիրը «Զենիթի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Ավելացնենք, որ Անչելոտին չի պատրաստվում աշխատել Ռուսաստանում և սպասում է թոփ ակումբի առաջարկի: