Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Սոնա Պողոսյանը՝ Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության փոխչեմպիոն

Իսրայելում տեղի ունեցող ծանրամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները շարունակում են իրենց փայլուն ելույթները:

75 կգ քաշայինների պայքարում այսօր մրցահարթակ դուրս եկավ կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Սոնա Պողոսյանը: Վերջինս պոկում վարժությունում  հաջողությամբ բարձրացրեց նախ 93 կգ, այնուհետև՝ 96 կգ, սակայն Սոնան չկարողացավ իր կամքին ենթարկել 98 կգ կշռող ծանրաձողը: Այս վարժությունում հայ ծանրորդուհին նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Հրում վարժությունում Սոնա Պողոսյանը հաջողությամբ կատարեց 2 մոտեցումն էլ, սակայն հրաժարվեց 3-րդ անգամ մոտենալ ծանրաձողին, քանի որ արծաթե մեդալը ապահոված էր, իսկ չեմպիոնի տիտղոսի համար պայքարելը անհնարին. ուկրաինուհի Դեխով Իրինան երկամարտով մոտ 42 կգ  արդյունքով գերազանցում էր Պողոսյանին: Այսպիսով, հայ ծանրորդուհին երկու վարժության 218 կգ արդյունքով նվաճեց  թվով մեր 5-րդ մեդալը առաջնությունում և հռչակվեց փոխչեմպիոն:


Հայ ծանրորդները մեկնել են Ուկրաինա

Սոնա Պողոսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ծանրամարտի ԵԱ. Իզաբելլա Յալյանը անհաջող է մեկնարկում

Հայտնի է՝ հայ ծանրորդներից ովքեր կմեկնեն Եվրոպայի առաջնությանը

Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի Մ20 առաջնության չեմպիոն

Կարուշ Ղուկասյանը և Արփինե Դալալյանը 4-րդն են Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում

Սամվել Գասպարյանը բրոնզե մեդալ է նվաճում Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում

Հակոբ Մկրտչյանը փոքր ոսկե մեդալ է նվաճում Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում

Դավիթ Գասպարյանը 5-րդն է ծանրամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում

Սիմոն Մարտիրոսյանը ու ևս 13 մարզիկներ կներկայացնեն Հայաստանը Եվրոպայի պատանեկան և Մ23 առաջնություններում

Ռիո 2016. Սոնա Պողոսյանի վերջնական արդյունքը

Ռիո 2016. Սոնա Պողոսյանը 3-րդն է B ենթախմբում

Ռիո-2016. Այսօր ելույթ կունենա ծանրորդ Սոնա Պողոսյանը

ԱԱ. Սոնա Պողոսյանը զբաղեցրեց 5-րդ տեղը

Ծանրամարտի ԵԱ. Սոնա Պողոսյանն զբաղեցրեց 4-րդ տեղը

Մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը