Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Սոնա Պողոսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Խորվաթիայում շարունակում է ընթանալ ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը:

Կանանց պայքարում մրցահարթակ դուրս եկավ 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը: 18-ամյա մարզուհին պոկում վարժությունունում արձանագրեց 101 կգ արդյունքը ու զգաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

Իսկ հրում վարժությունում Պողոսյանը վստահությամբ գլխավերևում պահեց նախ 122 կգ կշռող ծանրաձողը,  այնուհետև 126 կգ բարձրացրեց, սակայն չկարողացավ հրել 128 կիլոգրամանոց ծանրաձողը: Այնուամենայնիվ Սոնային հաջողվեց զբաղեցնել 2-րդ տեղը և նվաճել փոքր արծաթե մեդալ: Իսկ երկամարտի 227 կգ արդյունքով Պողոսյանը դարձավ մեծ բրոնզե մեդալակիր:

Նշենք՝ վաղը B խմբում հանդես կգա 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը, իսկ Տաթև Հակոբյանը իր ուժերը կփորձի մինչև 90 քաշայինների պայքարում:

Фото Vivaro News - Armenian Sport.


Հայ ծանրորդները մեկնել են Ուկրաինա

Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Ծանրամարտի ԵԱ. Տաթև Հակոբյանը բրոնզե մեդալ է նվաճել

Ծանրամարտի ԵԱ. Կարուշ Ղուկասյանը 3-րդն է

Ծանրամարտի ԵԱ. Իզաբելլա Յալյանը անհաջող է մեկնարկում

Հայտնի է՝ հայ ծանրորդներից ովքեր կմեկնեն Եվրոպայի առաջնությանը

Սոնա Պողոսյանը՝ Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության փոխչեմպիոն

Սիմոն Մարտիրոսյանը ու ևս 13 մարզիկներ կներկայացնեն Հայաստանը Եվրոպայի պատանեկան և Մ23 առաջնություններում

Ռիո 2016. Սոնա Պողոսյանի վերջնական արդյունքը

Ռիո 2016. Սոնա Պողոսյանը 3-րդն է B ենթախմբում

Ռիո-2016. Այսօր ելույթ կունենա ծանրորդ Սոնա Պողոսյանը

ԱԱ. Սոնա Պողոսյանը զբաղեցրեց 5-րդ տեղը

Հռիփսիմե Խուրշուդյանը պոկում վարժությունում ոսկե մեդալ նվաճեց

Ծանրամարտի ԵԱ. Սոնա Պողոսյանն զբաղեցրեց 4-րդ տեղը

Ծանրամարտ ԵԱ. Աղասի Աղասյանն առաջինն է Եվրոպայի առաջնության B ենթախմբում

Ծանրամարտ ԵԱ. Այսօր ծանրաձողին կմոտենա Հայաստանի 3 ներկայացուցիչ