Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Սոնա Պողոսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Խորվաթիայում շարունակում է ընթանալ ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը:

Կանանց պայքարում մրցահարթակ դուրս եկավ 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը: 18-ամյա մարզուհին պոկում վարժությունունում արձանագրեց 101 կգ արդյունքը ու զգաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

Իսկ հրում վարժությունում Պողոսյանը վստահությամբ գլխավերևում պահեց նախ 122 կգ կշռող ծանրաձողը,  այնուհետև 126 կգ բարձրացրեց, սակայն չկարողացավ հրել 128 կիլոգրամանոց ծանրաձողը: Այնուամենայնիվ Սոնային հաջողվեց զբաղեցնել 2-րդ տեղը և նվաճել փոքր արծաթե մեդալ: Իսկ երկամարտի 227 կգ արդյունքով Պողոսյանը դարձավ մեծ բրոնզե մեդալակիր:

Նշենք՝ վաղը B խմբում հանդես կգա 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը, իսկ Տաթև Հակոբյանը իր ուժերը կփորձի մինչև 90 քաշայինների պայքարում:

Фото Vivaro News - Armenian Sport.