Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Սմոլինգ. «Բոլորը գիտեն՝ Միկին ով է, բայց մի բան է նրան ճանաչելը, մեկ այլ բան է նրա դեմ խաղալը»

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգը Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Ռոստովի» դեմ պատասխան հանդիպումից առաջ գովասանքի խոսքեր է ասել իր թիմակից Հենրիխ Մխիթարյանի հասցեին:

«Մենք շատ ուրախ ենք, որ Մխիթարյանը վնասվածքից հետո նորից թիմի կողքին է: Նա մի քանի խաղ էր բաց թողել, բայց մեկնարկային կազմ վերադառնալուց հետո այնպես խաղաց, կարծես երբեք էլ չէր բացակայել: Հիանալի է՝ հարձակման գծում մենք այդքան ֆուտբոլիստներ ունենք, և Միկին իրեն հիանալի է դրսևորում, նա յուրաքանչյուր թիմի պաշտպանության համար լուրջ սպառնալիք է:

Կարծում եմ, որ նա որպես ֆուտբոլիստ շատ անկանխատեսելի է: Աշխարհում յուրաքանչյուր ֆուտբոլիստ էլ գիտի, թե ով է Մխիթարյանը: Սակայն մի բան է նրան ճանաչելը, իսկ մեկ այլ բան է նրա դեմ խաղալը:

Մարզումների ժամանակ նա միշտ մեկ քայլով առաջ է բոլորից, և նշանակություն չունի՝ դրիբլինգի է դիմում, թե փոխանցում է կատարում: Նա խաբուսիկ արագ է, բայց երևի ավելի արագ է տեղաշարժվում խաղադաշտում, երբ գնդակով է: Դա շատ հազվադեպ երևույթ է ֆուտբոլիստների շրջանում: Միկին փառահեղ է և շատ արժեքավոր ձեռքբերում է մեզ համար»,-ասել է անգլիացին:

Հիշեցնենք՝ «Ռոստովի» դեմ խաղում Մխիթարյանը բացեց հանդիպման հաշիվը (1-1) և դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» միակ ֆուտբոլիստը, որը կարողանում է եվրոգավաթների 3 անընդմեջ խաղում գոլի հեղինակ դառնալ: Վերջին անգամ այդ նվաճմանը հասել էր Ուեյն Ռունին:


«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

«Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ». Հավանական մեկնարկային կազմեր

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Ինչպիսի տեսք կարող է ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակումը հաջորդ մրցաշրջանում (լուսանկարներ)

Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

Մոուրինյո. «Պոգբան չի խաղա, քանի որ մասնակցելու է հոր թաղման արարողությանը»

Daily Mail. Դե Խեան արդեն անցկացրել է իր վերջին խաղը «Յունայթեդի» կազմում

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները բավականին մեծ բոնուս կստանան, եթե կարողանան հաղթել Եվրոպա լիգայի եզրափակչում

EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները

AS. Մայիսի 21-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կհայտարարի իր առաջին տրանսֆերի մասին