Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

ՍԼՈՎԱԿԻԱ – ԱՆԳԼԻԱ. Խաղից առաջ

  • ԵՎՐՈ-2016: B խումբ
  • Սլովակիա – Անգլիա
  • «Ստադ Գոֆրոյ Գիշար» մարզադաշտ, Սենտ-Էտիեն
  • Հունիսի 20, ժամը 23:00

Խաղից առաջ

Անգլիան արդեն իսկ ապահովել է տեղը լավագույն եռյակում: Առաջին տեղով հաջորդ փուլ անցնելու համար Ռոյ Հոջսոնի թիմին անհրաժեշտ է հաղթանակ սլովակների նկատմամբ, սակայն, նույնիսկ մեկ միավորը բավարար կլինի խմբում հաղթելու համար, եթե Ուելսը չհաղթի Ռուսաստանին:

Անգլիայի նկատմամբ հաղթանակ տանելու դեպքում Սլովակիան կապահովի հաջորդ փուլի ուղեգիրը, իսկ եթե Ուելսը չհաղթի Ռուսաստանին, ապա սլովակները նույնիսկ կհաղթեն խմբում: Անգլիայի հետ ոչ-ոքի խաղալու դեպքում սլովակները ստիպված են լինելու երկրպագել ռուսներին, քանի որ Ուելսի հաղթանակի դեպքում նրանք կհայտնվեն միայն երրորդ տեղում:

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը այս խաղին պատրաստվում է մեծ փոփոխություններ կատարել, քանի որ Ուելսի դեմ խաղում նրա թիմին հաղթանակ պարգևեցին հենց փոխարինողները: Թարմացված կազմը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Սլովակիայի համար, որն արդեն երեք գնդակ է ընդունել այս առաջնությունում: Սակայն սլովակների կազմում էլ կա մեկը, ով կարող է անգլիացիներին փաստի առաջ կանգնեցնել. Մարեկ Համշիկը վերջին երեք խաղերում հավաքականի 4 գոլերի է մասնակցել: Եթե անգլիացիներին հաջողվի չեզոքացնել նրան, ապա նվազագույնը մեկ միավորը նրանց գրպանում է, ⅛ եզրափակչի ուղեգիրը՝ նույնպես:

Հավանական մեկնարկային կազմեր

Սլովակիա. Կոզաչիկ – Պեկարիկ, Շկրտել, Դուրիցա, Հյուբոչան – Պեչովսկի, Կուչկա – Մակ, Համշիկ, Վայս – Նեմեց

Անգլիա. Հարտ – Քլայն, Քեյհիլ, Սմոլինգ, Բերտրան – Հենդերսոն, Դայեր, Ուիլշեր– Լալանա, Վարդի, Ստարիջ

Մրցաշարային աղյուսակ

# Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԸԳ ԳՏ Մ
1 Անգլիա 2 1 1 0 3 2 +1 4
2 Ուելս 2 1 0 1 3 3 +0 3
3 Սլովակիա 2 1 0 1 3 3 +0 3
4 Ռուսաստան 2 0 1 1 2 3 -1 1

ԵՎՐՈ-2016. ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հետաքրքիր փաստեր

  • Սլովակիան մեծ մրցաշարում իր 6 խաղերից ոչ մեկում չի կարողացել դարպասն անառիկ պահել:
  • Մարեկ Համշիկը իր վերջին 3 խաղերում ուղղակիորեն մասնակցել է հավաքականի 4 գոլերի՝ 3 գոլ և 1 փոխանցում:
  • Ֆրանսիայից կրած պարտությունից հետո (2-1) Անգլիան անպարտելի է իր վերջին 9 խաղերում Եվրոպայի առաջնությունում, եթե չհաշվենք 11 մետրանոց հարվածաշարներով կրած պարտությունները:
  • Ջեյմի Վարդին Անգլիայի հավաքականի 2016թ.  լավագույն ռմբարկուն է 5 խաղերում գրանցած 4 գոլով:

Միմյանց դեմ

28/03/09 Անգլիա 4-0 Սլովակիա
11/06/03 Անգլիա 2- 1 Սոլվակիա
12/10/02 Սլովակիա 1- 2 Անգլիա

Խաղադրույքներ

Սլովակիայի հաղթանակ – 5,60
Ոչ-ոքի – 3,11
Անգլիայի հաղթանակ – 1,88

 


Գերմանիայի և Անգլիայի հավաքականները 1,5 տարում 3-րդ ընկերական խաղը կանցկացնեն

5 ուշագրավ հանդիպումներ, որոնք կկայանան հանգստյան օրերին

Գերմանիա-Անգլիա. Մեկնարկային կազմեր

Անգլիայի հավաքականի արտագնա հանդիպումների համար նախատեսված նոր մարզաշապիկը (լուսանկարներ)

FA-ն և Nike-ը 12 տարվա պայմանագիր կկնքեն

Ռունին կշարունակի կրել ավագի թևկապը

Մխիթարյանը հիացնում է «Օլդ Թրաֆորդին», հայտնի է շախմատի աշխարհի չեմպիոնը. Օրվա ամենաուշագրավ լուրերը

Պաշտոնական. Սաութգեյթը նշանակվեց Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Կլոպը աջակցել է Ռունիին

Ուեյն Ռունին հեռացվել է Անգլիայի ազգային հավաքականից

Ուեյն Ռունիին նկատել են հարբած վիճակում (լուսանկար)

Անգլիան 10 րոպեում ձեռքից բաց թողեց հաղթանակը, Իտալիա-Գերմանիա և Ֆրանսիա-Կոտ դ՛Իվուար՝ 0-0

Անգլիա – Իսպանիա. Ուղիղ եթեր, մեկնարկային կազմեր

5 ընկերական հանդիպում, որոնք կզարդարեն ֆուտբոլային երեկոն

Անգլիայի ու Գերմանիայի հավաքականները հաղթեցին խոշոր հաշվով, այլ արդյունքներ

Գերմանիան հաղթեց, Անգլիան ոչ-ոքի խաղաց հյուրընկալվելիս, այլ արդյունքներ