Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Սլավիկ Հայրապետյանը 3-րդն է Սոֆիայի մրցաշարում

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտվել է Sophia Trophy գեղասահքի միջազգային մրցաշարը:

Հայաստանի բազմակի չեմպիոն մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը տղամարդկանց պայքարում կարողացավ 9 մասնակիցների թվում զբաղեցնել 3-րդ տեղը: Կարճ վարժությունում 20-ամյա գեղասահորդը հավաքեց 60,70 միավոր՝ զիջելով միայն անգլիացի Հերի Մետիքին:

Կամավոր ծրագրում Սլավիկ Հայրապետյանը վաստակած 115.05 միավորով հանգրվանեց 3-րդ հորիզոնականում և 2 վարժությունների հանրագումարով զբաղեցրեց 3-րդ տեղը:

Նշենք, որ հայ մենասահորդներ Սլավիկ Հայրապետյանը և Անաստասիա Գալուստյանը, ինչպես նաև Տինան Կարապետյան ու Սիմոն Սենեկալ զույգը ներկայումս նախապատրաստվում են մարտի 29-ից ապրիլի 2-ը  Հելսինկիում կայանալիք Աշխարհի առաջնությանը, որը առաջին որակավորման մրցաշարն է՝ Կորեայի Օլիմիպիական խաղերից առաջ: