Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Սիմեոնեին կարող են որակազրկել մինչև մրցաշրջանի ավարտը

Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիան կարող է որակազրկել «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի «Վիլյառեալի» դեմ հանդիպումից հետո մրցավարների նկատմամբ իր վարքագծի համար, տեղեկացնում է Marca-ն:

46-ամյա մասնագետը կարող է բաց թողել առաջնության մնացած բոլոր խաղերը:

«Երբ խաղն ավարտվեց, Սիմեոնեն պտտվեց իմ առաջին օգնականի ուղղությամբ,  երկու ձեռքը դրեց նրա ուսին և կշտամբեց չափազանց շատ ժամանակ ավելացնելու համար»,-իր հաշվետվությունում գրել է գլխավոր մրցավար Իգնասիո Վիլյանուեվան:

Արգենտինացի մասնագետին կարող են պատժել Իսպանիայի առաջնության կանոնադրության 3 հոդվածով: Դրանցից մեկի համաձայն՝ ոչ ոք իրավունք չունի դիպչել, հարվածել, հրել կամ ագրեսիա ցույց տալ հանդիպման պաշտոնական անձի նկատմամբ: Այս դրույթը խախտելու պարագայում նախատեսվում է 4-12 խաղով որակազրկում:

Լա լիգայի կարգապահական կոմիտեն այս առիթով որոշում կկայացնի ապրիլին 28-ին: Իսկ իսպանական ակումբի ղեկավարությունը պատրաստ է բողոքարկել երկարաժամկետ որակազրկումը:


Դիեգո Կոստայի օրերը «Չելսիում» հաշվված են

Նեյմարը նորից կրկնօրինակում է Գրիզմանին (տեսանյութ)

Սիմեոնեն ցանկանում է ձեռք բերել «Արսենալի» և ՊՍԺ-ի հարձակվողներին

Ի՞նչ ասաց Ռոնալդուն Տորեսին (տեսանյութ)

2 վիճելի դրվագ «Ատլետիկո» – «Ռեալ» խաղում. Իսկ Դուք ի՞նչ եք կարծում (քվեարկություն)

Կրիշտիանո Ռոնալդու. ««Ատլետիկոյի» բախտը բերեց. Մենք երկու հանդիպումներում էլ ավելի լավ էինք խաղում»

«Ռեալը» կրկին վերջ է դնում «Ատլետիկոյի» երազանքին և անցնում եզրափակիչ (տեսանյութ)

«Ատլետիկո» – «Ռեալ» ՝ առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

Սաուլի և Գրիզմանի գոլերը հույս են տալիս «Ատլետիկոյին» (տեսանյութ)

«Ատլետիկո Մադրիդ» – «Ռեալ Մադրիդ». հայտնի են մեկնարկային կազմերը

Չեմպիոնների լիգա. «Ատլետիկո Մադրիդ» – «Ռեալ Մադրիդ». Հավանական մեկնարկային կազմեր

Կոնտեն և Սիմեոնեն կարող են տեղափոխվել Իտալիա

Հայտնի է՝ ով կսպասարկի «Ատլետիկո»- «Ռեալ» հանդիպումը

Տեո Էրնանդեսը բուժզննում է անցել «Ռեալում»

«Ատլետիկոն» սրել է լարվածությունը «Ռեալի» հետ թվիթերյան գրառումով

Պարզվել է՝ ինչ է իրականում Սիմեոնեն խնդրել Մորատայից