Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Սիլվիո Բեռլուսկոնի. «Միլանն» այսքան թույլ երբեք չի եղել»

Իտալական «Միլանի» սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին հադես է եկել հայտարարությամբ՝ պարզաբանելով Սինիշա Միխայլովիչին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից ազատելու որոշումը:

«Հարգելի՛ «ռոսոներիներ», Քրիստիան Բրոկիին «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնին նշանակելը մեծ քննարկումների առիթ դարձավ:

Բոլորիդ այդ տեսակետներն արդարացված են: Այդ որոշումը, որ ես կայացրել եմ պատասխանատվությամբ, ինչպես նաև բոլոր որոշումները ենթակա են քննարկման ու քննադատության:

Սակայն ես չեմ կարող ընդունել այն, որ իմ սերը թիմի նկատմամբ կասկածի տակ է առնվում: Ես միշտ սիրել եմ «Միլանն» ու 30 տարվա ղեկավարման ընթացքում կայացրած բոլոր որոշումներս եղել են հօգուտ թիմի և նրանց, ովքեր սիրում են «Միլանը»:

Ես հպարտությամբ պաշտպանում եմ իմ որոշումները սկզբից մինչև վերջ: Մարզչի փոփոխությամբ ես ցանկանում եմ փոխել թիմի ներկայիս վիճակը, որը համահունչ չէ ակումբի պատմությանը:

Եկեք պարզ ու բաց խոսենք. «Միլանն» այսքան թույլ երբեք չի եղել:

Մրցաշրջանի վերջում մենք թիմի օգտին կկայացնենք լավագույն որոշումը»,- Football Italia-ն փոխանցում է Բեռլուսկոնիի խոսքը:


ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Սիլվիո Բեռլուսկոնին վաճառեց «Միլանը»

Չինացիները փող չեն հայթայթել «Միլանի» ձեռքբերման համար

Սիլվիո Բեռլուսկոնի. «Ինչպե՞ս կանգնեցնել «Յուվենտուսին». Պետք է փոխել Սերիա Ա-ի բոլոր մրցավարներին»

Բալոտելի. «Նախագա՛հ Բեռլուսկոնի, ինչո՞ւ եք իմ անունը շահարկում քաղաքականությունում»

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Միլանը» նոր սեփականատերեր ունի

Բեռլուսկոնի. «Ես վաճառել եմ «Միլանը»

Սիլվիո Բեռլուսկոնին կվիրահատվի

Պելեգրինին՝ «Միլանի» գլխավոր մարզի՞չ

Բալոտելին, Բոատենգը, Մեքսեսն ու Ալեքսը կհեռանան «Միլանից»

Բեռլուսկոնին՝ «Միլանի» ֆուտբոլիստներին. «Կդադարեցնեմ ձեզ աշխատավարձ վճարել»

Fininvest-ը պաշտոնապես հաստատել է, որ «Միլանը» չինացի ներդրողներին վաճառելու գործընթացն սկսվել է