Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Շտայնշտայգերն արդյունավետ խաղ է ցուցադրում «Չիկագո Ֆայրում» (տեսանյութ)

«Բավարիայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը, ով այժմ հանդես է գալիս ամերիկյան «Չիկագո Ֆայրում», գոլի հեղինակ է դարձել ՄԼՍ-ի շրջանակներում «Նյու-Ինգլենդ Ռեվոլյուշնի» հետ մրցավեճում (3-0):

Գերմանացին բացել է խաղի հաշիվը՝ հաջողության հասնելով 45-րդ րոպեին: Սա կիսապաշտպանի արդեն երկրորդ գոլն է նոր ակումբի կազմում անցկացրած 3 խաղում:

Շտայնշտայգերն Ատլանտյան օվկիանոսից այն կողմ է տեղափոխվել այս տարվա մարտին: 32-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմում է տարեկան մոտ 4,5 մլն դոլլար: