Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Շոտլանդիայի, Հոլանդիայի, Բելգիայի ու Սկանդինավիայի հզոր թիմերը ցանկանում են առանձին լիգա ստեղծել

Հյուսիսային Եվրոպայի որոշ հզոր թիմեր ցանկանում են դուրս գալ իրենց ազգային առաջնություններից ու առանձին լիգա ստեղծել: Այս մասին հայտարարել է «Կոպենհագենի» մարզական տնօրենը:

Արդյունքում, օրինակ, «Սելթիկն» ու «Ռեյնջերսը» ոչ թե կխաղան «Կիլմարնոկի» կամ «Դանդիի» հետ, այլ «Այաքսի» ու ՊՍՎ-ի նման թիմերի:

«Դա ճիշտ է: Եթե մենք չսկսենք այդ հարցով զբաղվել, ապա ուժեղագույն թիմերն էլ ավելի կհզորանան, իսկ մեզ համար գոյություն պահպանելն անգամ բարդագույն խնդիր կլինի: Մենք պետք է այլընտրանքային առաջնություններ ստեղծելու տարբերակներ փնտրենք»,- BT հրատարակչությունը փոխանցում է Հորսհոլտի խոսքը:

Նշվում է, որ նախաձեռնությանը կողմ են «Այաքսը», ՊՍՎ-ն, «Ֆեյենորդը»(Հոլանդիա), «Անդերլեխտը», «Բրյուգեն»(Բելգիա), «Մալմյոն»(Շվեդիա) և «Ռոսենբորգը»(Նորվեգիա): The Sun-ի հաղորդմամբ՝ բանակցություններին մասնակցում են նաև շոտլանդական «Սելթիկն» ու «Ռեյնջերսը»: