Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Շիրակն» ապահովեց մրցանակային տեղը, իսկ Բարսեղյանն ու Կարապետյանը փայլեցին իրենց թիմերում. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք մայիսի 14-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Ավարտվել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրը: «Շիրակը» Գյումրիում նվազագույն հաշվով հաղթանակ է տոնել «Բանանցի» նկատմամբ: Միակ գոլը խաղավարտից 11 րոպե առաջ հեղինակել է Սոլոմոն Իմե Ուդոն: «Շիրակն» այս հաղթանակից 4-րդ տեղում ընթացող «Փյունիկին» գերազանցում է 11 միավորով և ապահովել է տեղը լավագույն եռյակում, իսկ «Բանանցը» նախավերջին՝ 5-րդ տեղում է:
  • Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտություն է կրել «Տոտենհեմից»: Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է մտել 61-րդ րոպեին: Ժոզե Մոուրինյոյի թիմը 6-րդ տեղում է զրկվել է լավագույն քառյակում հայտնվելու հնարավորությունից:
  • Մակեդոնիայի Բարձրագույն խմբի առաջնության 33-րդ տուրում «Վարդարը» մրցակցի հարկի տակ 2-2 հաշվով է ավարտել «Ռաբոտնիչկիի» հետ հանդիպումը: Տիգրան Բարսեղյանը 60-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ: Նա մասնակցել է ամբողջ խաղին, իսկ Հովհաննես Համբարձումյանը բացակայել է վնասվածքի պատճառով: «Վարդարը» դեռ նախորդ տուրում է ապահովել չեմպիոնի կոչումը:

  • Ռուսաստանի ֆուտբոլային լիգայի 37-րդ տուրում «Ենիսեյը» 1-0 հաշվով առավելության է հասել «Տյումենի» նկատմամբ: Հաղթական գոլը 89-րդ րոպեին հեղինակել է դրանից 8 րոպե առաջ փոխարինման մտած Արթուր Մալոյանը, իսկ Արթուր Սարկիսովը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին: «Ենիսեյը» 3-րդ հորիզոնականում է և Պրեմիեր լիգայի ուղեգրի համար կմասնակցի անցումային հանդիպումների:

  • Ամերիկյան ՄԼՍ-ի Արևմտյան Կոնֆերենցիայի 10-րդ տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» մրցակցի հարկի տակ 0-4 հաշվով պարտություն է կրել «Նյու-Ինգլենդից»: Յուրա Մովսիսյանը փոխարինման է մտել 73-րդ րոպեին: «Ռեալ Սոլթ Լեյքը» 10-րդ տեղում է:
  • Լյուքսեմբուրգի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում «Վիկտորիա Ռոսպորտը» սեփական հարկի տակ 4-3 հաշվով հաղթել է «Ռասինգին»: Դաշտի տերերի կազմում հեթ-տրիկ է ձևակերպել Ալեքսանդր Կարապետյանը: Նա մասնակցել է ամբողջ խաղին: «Վիկտորիա Ռոսպորտը» 9-րդ հորիզոնականում է:

Ալեքսանդր Կարապետ

  • Ամերիկյան ՄԼՍ-ի Արևելյան Կոնֆերենցիայի 10-րդ տուրում «Չիկագո Ֆայրը» հյուրընկալել է «Սիեթլին» և պարտության մատնել 4-1 հաշվով: Դավիթ Արշակյանը չի հայտնվել թիմի հայտացուցակում: «Չիկագո Ֆայրը» 6-րդ հորիզոնականում է:
  • Խորեն Բայրամյանը չի ընդգրկվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի շրջանակներում կայացած «Ռոստով» – «Ռուբին» հանդիպման հայտացուցակում:
  • Ռուսաստանի Ֆուտբոլային լիգայի 37-րդ տուրում «ԲՄԱ-Խաբարովսկը» հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտություն է կրել «Տոսնոյից»: Ռուսլան Կորյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և դարձել գոլային փոխանցման հեղինակ: «ԲՄԱ-Խաբարովսկն» ընթանում է 4-րդ տեղում:
  • Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Անժին» հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտություն է կրել «Ուֆայից»: Դավիթ Յուրչենկոն մասնակել է ամբողջ հանդիպմանը: Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած «Անժին» 12-րդ հորիզոնականում է:
  • Շվեյցարիայի 1-ին դիվիզիոնի 32-րդ տուրում «Լե Մոնը» սեփական հարկի տակ 1-2 հաշվով զիջել է «Վոլենին»: Արտյոմ Սիմոնյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Լե Մոնն» ընթանում է 9-րդ տեղում:
  • Հոլանդիայի 2-րդ դիվիզիոնի 34-րդ տուրում «Վիտեսի» Մ-23 թիմը սեփական հարկի տակ 2-ական գնդակ է փոխանակել «Դե Տրեֆերսի» հետ: Արշակ Կորյանը մասնակցել է ամբողջ խաղին: «Վիտես Մ-23»-ը 17-րդ հորիզոնականում է:
  • Շվեդիայի 4-րդ դիվիզիոնի 4-րդ տուրում «Լինչոպինգ Սիթին» հյուրընկալվելիս 5-1 հաշվով հաղթանակ է տոնել «Ասիրիսկայի» նկատմամբ: Իր նախկին թիմի դեմ մրցավեճում գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ է դարձել Լևոն Պաչաջյանը: «Լինչոպինգ Սիթին» գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Ռոնալդինիոն կազմել է իր Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականը

Բրազիլացի պաշտպան և աշխարհի չեմպիոն Լուսիոն կազմել է իր «երազանքի» թիմը

Ռոնալդոն կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը

Արիեն Ռոբենը կազմել է իր երազանքի թիմը (ֆոտո)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 10)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Հայաստանի ազգային հավաքականը 25 տարեկան է

Իսլանդիայի հավաքականը ծաղրել է ԱՄՆ-ի հավաքականին

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Ազգերի լիգայի օրացույցը

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 6)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 5)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)