Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Շիրակի» երկրպագուների վրա Վրաստանում հարձակում է եղել (թարմացված)

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Դիլա» – «Շիրակ» խաղից հետո հարձակում է տեղի ունեցել իրենց թիմին աջակցելու համար Վրաստան մեկնած հայ երկրպագուների վրա: Դեպքը տեղի է ունեցել խաղի ավարտից անմիջապես հետո, հաղորդում է Վիվառո Նյուզի թղթակիցը:

Հուլիսի 1, 01:00 «Շիրակի» երկրպագուներն արդեն Հայաստանում են

Քիչ առաջ Վիվառո Նյուզի թղթակիցը հաղորդեց, որ «Շիրակի» երկրպագուներն արդեն հատել են հայ-վրացական սահմանը և ուղևորվում են Գյումրի: Վրաստանում մնացել են միայն «Շիրակի» ղեկավարության որոշ ներկայացուցիչներ, ովքեր գնացել են ոստիկանական բաժանմունք` համապատասխան պարզաբանումներ կատարելու համար: Նշենք, որ ավելի վաղ ոստիկանություն է հրավիրվել այն վարորդը, որի մեքենան զգալի վնասներ է կրել երկրպագուների հարձակման արդյունքում: Նրանք ևս այժմ հետդարձի ճանապարհին են:

Նշենք, որ նախնական պայմանավորվածության համաձայն պետք է նախ մարզադաշտից դուրս գային հայ երկրպագուները, ապա նոր տանտերերի աջակիցները: Սակայն, առաջինը դուրս են եկել վրացի երկրպագուները, և արդեն մարզադաշտի մոտ տեղի է ունեցել առաջին հարձակումը: Վրացի երկրպագուները քարեր ու այլ իրեր են նետել հայ երկրպագուների ավտոբուսների վրա: Կոտրվել են ավտոբուսներից մեկի դիմապակին, մյուսի կողային ապակին, վնասվել են այլ մասեր: Այնուհետև երկու կողմերի երկրպագուների միջև տեղի է ունեցել ընդհարում, որը հանդարտվել է միայն վրացական ոստիկանության հատուկ ուժայինների միջամտությունից հետո: Եվս մեկ հարձակում տեղի է ունեցել Գորի քաղաքից դուրս գալու ժամանակ:

Հայ երկրպագուների շրջանում լուրջ վնասվածքներ ունեցողներ չկան: Այն երկրպագուները, ովքեր տարվել են ոստիկանական բաժանմունքներ, անմիջապես բաց են թողնվել և միացել ընդհանուր խմբին: Ներկայումս բոլորն արդեն Հայաստանում են ու վերադառնում են տուն:

13565452_1054308991272149_1606597557_n 13566124_1054308987938816_532997302_n


Հունիսի 30, 23:30: Հարձակման արդյունքում կան տուժածներ: Լուրջ վնասվել է նաև երկրպագուների ավտոբուսներից մեկը: Դեպքին միջամտել է տեղի ոստիկանությունը: Առայժմ հայտնի չէ` արդյոք հարձակվողները եղել են մրցակից թիմի երկրպագուներ, թե այլ անձինք:

«Շիրակի» մի քանի երկրպագուներ հայտնվել էին ոստիկանական բաժանմունքում: Ակումբի ղեկավարությունն այժմ այնտեղ է և փորձում է ճշտել դեպքի հանգամանքները: Երկրպագուների հետ ամեն ինչ կարգին է, շուտով կվերադառնան Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք «Շիրակի» «Սև Հովազներ» ֆան-շարժման ֆեյսբուքյան էջից:


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

ՀՖՖ-ն «Շիրակին» ժամանակ է տվել՝ Գյումրիի ակադեմիայի բնական և արհեստական խոտածածկով խաղադաշտերի վիճակը բարելավելու համար

Արտակ Օսեյան. «Շիրակը» փորձառու թիմ է, և բնական է, որ պետք է օգտվեր մեր սխալներից»

Վարդան Բիչախչյան. «Հաղթեցինք, բայց կրկին մտահոգում է գոլային պահերի իրացումը»

ՀՖՖ-ն փոխել է «Փյունիկ»-«Շիրակ» գավաթային եզրափակչի անցկացման օրը

Վարդան Բիչախչյան. «Սա «Շիրակի» լավագույն խաղն էր 2017 թվականին»

Աշոտ Բարսեղյան. «Այսօր մեր բախտը բերեց. ֆուտբոլում դա շատ բան է նշանակում»

«Գանձասար-Կապան» – «Շիրակ»՝ 3-2. Այվազովի կոպիտ սխալը հաղթանակ պարգևեց կապանցիներին (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Շիրակ». Թեժ պայքար՝ երկրորդ խաղակեսում (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Շիրակ». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը