Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Շիրակը» մոտ օրերս կհամալրվի աֆրիկացի մի քանի ֆուտբոլիստներով

Բարձրագույն խմբի 2016/17թթ. առաջնության երկրորդ խաղաշրջանի մեկնարկին քիչ ժամանակ է մնացել, բայց Գյումրիի «Շիրակը» պաշտոնապես հայտարարել է առայժմ միայն մեկ ֆուտբոլիստի՝ ռուս դարպասապահ Վսևոլոդ Երմակովի հետ պայմանագիր կնքելու մասին:

Ակնկալվում է, որ «Շիրակն» արդեն մոտ օրերս կհամալրվի աֆրիկացի մի քանի ֆուտբոլիստներով, ովքեր թիմի կազմում մասնակցել են Անթալիայում կայացած ուսումնամարզական հավաքին: Առաջին հերթին, խոսքը վերաբերում է «Արարատի» նախկին խաղացողներին՝ կիսապաշտպան Ումարու Կաինային և հարձակվող Կիրիան Նվաբուեզեին:

Հավելենք, որ վերջին շաբաթները Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ են անցկացրել նաև կոտդիվուարցիներ Մուսա Պոլ Բակայոկոն և Վիե Մոհամեդ Սիլան  ու գանացի Աբդուլ Ֆատավու Սաֆիուն: