Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Շիրակ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում ավարտվել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի կենտրոնական՝ «Շիրակ» – «Գանձասար-Կապան» հանդիպման առաջին խաղակեսը:

Գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0: Խաղն ընթանում է եղանակային անբարենպաստ պայմաններում, ուստի թիմերը դժվարությամբ են տեղաշարժվում խաղադաշտում: Հիմնականում ընթանում են մենապայքարներ խաղադաշտի կենտրոնում և գործը վտանգավոր պահերին չի հասնում:

Կարելի է առանձնացնել միայն կապանցիների՝ խաղակեսի վերջնամասում կազմակերպած հակագրոհը, երբ Լուբամբո Մուսոնդոն ձերբազատվել էր մրցակցի պաշտպաններից և մի փոքր սուր անկյան տակ դեմ-դիմաց դուրս եկել Անատոլի Այվազովի դեմ, սակայն զամբիացու հարվածից հետո դարպասապահը փրկել է իրավիճակը:

Թիմերը խաղում են հետևյալ մեկնարկային կազմերով՝ «Շիրակ». Անատոլի Այվազով, Արման Հովհաննիսյան, Արտյոմ Միքայելյան, Գևորգ Հովհաննիսյան, Ռոբերտ Դարբինյան, Մուհամեդ Կաբա, Սալոմոն Իմե Ուդո, Ումարու Կաինա, Աբդուլ Ֆատաու, Վահան Բիչախչյան, Վիուլեն Այվազյան:

«Գանձասար-Կապան». Գրիգոր Մելիքսեթյան, Արա Խաչատրյան, Դամիր Մեմովիչ, Հայկ Իշխանյան, Վասպուրակ Մինասյան, Արթուր Յուսպաշյան, Ուբեյմար Անգուլո, Լուբամբո Մուսոնդա, Սարգիս Շահինյան, Վալմերսոն Գարսիա, Գեղամ Հարությունյան:


Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Վարդան Բիչախչյան. «Սա «Շիրակի» լավագույն խաղն էր 2017 թվականին»

Աշոտ Բարսեղյան. «Այսօր մեր բախտը բերեց. ֆուտբոլում դա շատ բան է նշանակում»

«Գանձասար-Կապան» – «Շիրակ»՝ 3-2. Այվազովի կոպիտ սխալը հաղթանակ պարգևեց կապանցիներին (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Շիրակ». Թեժ պայքար՝ երկրորդ խաղակեսում (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Շիրակ». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» 1-1 «Գանձասար-Կապան». Խաղի բոլոր գոլերը և վտանգավոր պահերը (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան. «Առաջնությունը շարունակվում է, որտեղ մենք լուրջ նպատակներ ունենք»

Վարդան Բիչախչյան. «Իսկական գավաթային հանդիպում էր, լարված պայքար 90 րոպե»