Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Շիրակ» – «Գանձասար-Կապան»՝ 1-1. Հայաստանի գավաթը կվիճարկեն «Շիրակն» ու «Փյունիկը» (տեսանյութ)

Հայտնի դարձավ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի երկրորդ մասնակցի անունը: «Շիրակը» Գյումրիում ուժերը չափեց «Գանձասար-Կապանի» հետ: Գյումրեցիները Երևանում կայացած առաջին մրցավեճում հաղթել էին 1-0 հաշվով:

Պատասխան խաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 1-1: Լուբամբո Մուսոնդայի՝ 40-րդ րոպեին անվրեպ իրացրած 11-մետրանոցին հյուրերը պատասխանեցին 66-րդ րոպեին: Վիուլեն Այվազյանի հարվածից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ Վասպուրակ Մինասյանը:

Այդպիսով, «Շիրակը» դուրս եկավ եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի «Փյունիկի» հետ:

Թիմերի մեկնարկային կազմերը և կատարված փոփոխությունները՝

«Շիրակ». Վսևոլոդ Երմակով, Ռոբերտ Դարբինյան, Սեմյոն Դացենկո, Մարկո Պրլևիչ, Աղվան Դավոյան, Ումարու Կաինա (Մուսա Բակայոկո), Մոհամեդ Կաբա, Սոլոմոն Իմե Ուդո, Ղուկաս Պողոսյան (Կիրիան Նվաբուեզե), Աբդուլ Սաֆիու Ֆատաու (Վահան Բիչախչյան), Վիուլեն Այվազյան (Արտյոմ Միքայելյան):

Գլխավոր մարզիչ՝ Վարդան Բիչախչյան:

«Գանձասար-Կապան». Գրիգոր Մելիքսեթյան, Աշոտ Կարապետյան, Հայկ Իշխանյան, Էդվարդ Կպոդո, Վասպուրակ Մինասյան, Արթուր Յուսպաշյան, Անգուլո Վբեյմար, Սարգիս Շահինյան (Գեղամ Հարությունյան), Ռաֆայել Ղազարյան (Վալմերսոն Գարսիա), Լուբամբո Մուսոնդա, Վարդան Բակալյան (Կլաուդիր Մարինի):

 Գլխավոր մարզիչ՝ Աշոտ Բարսեղյան:


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

ՀՖՖ-ն «Շիրակին» ժամանակ է տվել՝ Գյումրիի ակադեմիայի բնական և արհեստական խոտածածկով խաղադաշտերի վիճակը բարելավելու համար

Արտակ Օսեյան. «Շիրակը» փորձառու թիմ է, և բնական է, որ պետք է օգտվեր մեր սխալներից»

Վարդան Բիչախչյան. «Հաղթեցինք, բայց կրկին մտահոգում է գոլային պահերի իրացումը»

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն