Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Շիրակ» – «Բանանց». Այն ամենը, ինչ պետք է իմանալ հանդիպումից առաջ

«ՇԻՐԱԿ»- «ԲԱՆԱՆՑ»

67 խաղ, +19=18-30, 67:114

14 մայիսի, ժ.17:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ

14.08.2016  «Բանանց» – «Շիրակ»՝  0:1 (0:0)

Դավիթ Հակոբյան (90+3):

27.09.2016  «Շիրակ» – «Բանանց»` 0:1 (0:0)

Նաիրի Մինասյան (51):

29.10.2016  «Բանանց» – «Շիրակ»` 1:2 (1:2)

Գրիգոր Աղեկյան (22) – Վիուլեն Այվազյան (6`11մ), Մուհամեդ Կաբա (45+1):

03.12.2016  «Բանանց» – «Շիրակ»`  0:1 (0:0)

Վահան Բիչախչյան (89):

07.04.2017  «Շիրակ» – «Բանանց»` 1:0 (0:0)

Կիրիան Նվաբուեզե (89):

Նախորդ տուրում վստահ հաղթանակ տոնելով Հայաստանի գավաթի եզրափակչում ապագա մրցակցի՝ «Փյունիկի» նկատմամբ, «Շիրակը» ոչ միայն գործնականում իր համար ապահովեց բրոնզե մեդալները, այլև օգտվելով «Գանձասար Կապանի» «սայթաքումից», լավ հնարավորություն ստացավ պայքարելու արծաթե մեդալների համար: Գյումրեցիները մինչ տուրի մեկնարկն ընդամենը 3 միավորով էին հետ մնում գանձասարցիներից:

«Շիրակը», որ սովորաբար հաջող է հանդես գալիս Գյումրիում, առաջնության գարնանային հատվածում առայժմ անհաջող է խաղացել սեփական հարկի տակ: Ստացվել էր այնպես, որ շիրակցիները Գյումրիում 5 անընդմեջ խաղ անցկացրին, որոնցում վաստակեցին ընդամենը 6 միավոր՝ նվազագույն հաշվով հաղթելով «Բանանցին» և «Արարատին»:

«Բանանցը» մրցաշարային հարցեր լուծելու խնդիր չունի: Առաջնության մնացած հանդիպումներում էլ Արամ Ոսկանյանը փորձելու է ստուգել իր տրամադրության տակ գտնվող բոլոր ֆուտբոլիստների խաղային որակները, որպեսզի  կողմնորոշվի նրանց հետագա կարիերայի հարցում:

17492426_1285407611512262_4133880435032027946_o

«Բանանցի» համար ներկայումս ամենահրատապն առջևի գծի խաղացողների հարձակողական գործողությունների կարգավորումն է: Արդեն 5 խաղ է, ինչ «Բանանցը» չի կարողանում գրավել մրցակիցների դարպասները: Թիմի ֆուտբոլիստների մոտ գոլային երաշտ է սկսվել, որն արդեն հասել է 473 րոպեի:

Մրցակիցների միջև ընթացիկ առաջնությունում կայացած 5 հանդիպումներից 4-ի ելքը վճռել է խփված միակ գնդակը: Շիրակցիները 4 հաղթանակ են տոնել, «Բանանցին» հաջողությունն ուղեկցել է միայն մեկ անգամ: Գյումրեցիները 3 անգամ հանդիպման միակ գոլը խփել են խաղավերջում:

 «Բանանցի» հետ հանդիպումներում շիրակցիներից լավագույն արդյունքն ունի Անդրանիկ Բարիկյանը՝  խփելով 8 գնդակ: «Բանանցից» բոլորից արդյունավետ են գործել Արամ Հակոբյանն ու Արսեն Բալաբեկյանը` ևս դառնալով 8-ական գոլի հեղինակ:

«Բանանցի» կազմում կբացակայի 8-րդ դեղին քարտին արժանացած Լայոնել Ադամսը:

Աշոտ Հայրապետյան


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

ՀՖՖ-ն «Շիրակին» ժամանակ է տվել՝ Գյումրիի ակադեմիայի բնական և արհեստական խոտածածկով խաղադաշտերի վիճակը բարելավելու համար

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

Արտակ Օսեյան. «Շիրակը» փորձառու թիմ է, և բնական է, որ պետք է օգտվեր մեր սխալներից»

Վարդան Բիչախչյան. «Հաղթեցինք, բայց կրկին մտահոգում է գոլային պահերի իրացումը»

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում

ՀՖՖ-ն փոխել է «Փյունիկ»-«Շիրակ» գավաթային եզրափակչի անցկացման օրը

Արամ Ոսկանյան. «Թիմում պետք է լինեն միջին տարիքի հայ ֆուտբոլիստներ, ովքեր թիմին կտանեն իրենց հետևից, կլինեն առաջատարներ»

Արտակ Օսեյան. «Ափսոսանքի զգացում կա, որ չկարողացանք հաղթել»

«Փյունիկ» – «Բանանց»՝ 0-0. Բազում գոլային պահեր, գոլազուրկ երևանյան դերբի (տեսանյութ)