Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Շիրակ» – «Ալաշկերտ». Առաջին խաղակեսի բոլոր իրադարձությունները (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի վերջին և կենտրոնական հանդիպումը կայանում է Գյումրիում: Տեղի «Շիրակի» հյուրը գործող չեմպիոն «Ալաշկերտն» է:

Առաջին խաղակեսից հետո հյուրերն առջևում են նվազագույն հաշվով՝ շնորհիվ 25-րդ րոպեին Արարատ Առաքելյանի հեղինակած գոլի:

Առաջին խաղակեսի ամենակարևոր իրադարձությունները՝

45+1՛ «Շիրակը» լռեց, լռեց և առաջին կեսի վերջին վայրկյաններին մոտ էր հաշիվը հավասարեցնելուն: Մոտ 30մ հեռավորությունից տուգանային հարված իրացրեց Ռումյան Հովսեփյանը: Նրա թնդանոթային հարվածի ճանապարհին կանգնեց Արսեն Բեգլարյանը:

44՛ Հատկապես հուսալի է գործում «Ալաշկերտի» կիսապաշտպանությունը: Գյումրեցիների՝ գրոհներ ձեռնարկելու գրեթե բոլոր փորձերը կասեցվում են Խորեն Վերանյանի և թիմակիցների կողմից:

40՛ «Շիրակը» վերջապես կարող էր վտանգավոր գրոհով աչքի ընկնել, բայց Մուսա Բակայոկոն պարզ իրադրությունում չկարողացավ կասեցնել գնդակը:

38՛ Նկատեք՝ «Ալաշկերտի» կենտրոնական հարձակվողի դիրքում այսօր կրկին խաղում է Ուրոշ Նենադովիչը՝ թիմի լավագույն ռմբարկու Միհրան Մանասյանի փոխարեն: Սակայն, թիմակիցները շատ դրվագներում ժամանակին փոխօգնության չեն հասնում Նենադովիչին, և գրոհներն անավարտ են մնում:

35՛ Հետաքրքիր է, որ հյուրերի գոլից հետո «Շիրակը» կրկին ոչ մի ակտիվություն չի ցուցաբերում առջևի գծում, նույնիսկ չի հաջողվում անցնել մրցակցի կիսադաշտը: «Ալաշկերտն» էլ փորձում է զարգացնել հաջողությունը, բայց իրական վտանգավոր պահեր առայժմ չկան:

28՛ Կասկածելի իրավիճակ գործող չեմպիոնի տուգանային հրապարակում: Անդրանիկ Ոսկանյանի հետ պայքարում խոտածածկին հայտնվեց Մուսա Բակայոկոն, սակայն գլխավոր մրցավար Սուրեն Բալիյանի սուլիչը լռեց:

25՛ ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼԼԼԼԼԼԼԼԼ. Արարատ Առաքելյան. «Ալաշկերտը» ձախ թևում ստացել էր տուգանային հարվածի իրավունք: Արթուր Եդիգարյանի փոխանցումից հետո Արարատ Առաքելյանը գլխի դիպուկ հարվածով առաջ մղեց իր թիմին՝ 0-1:

22′ «Ալաշկերտը» վտանգավոր հակագրոհ կազմակերպեց: Ուրոշ Նենադովիչի փոխանցումից հետո Արտակ Եդիգարյանը մի փոքր շարժվեց առաջ և մոտ 25մ հեռավորությունից ձախ ոտքով ուժգին հարված կատարեց, որից հետո կրկին իր բարձրության վրա էր Անատոլի Այվազովը:

15՛ «Շիրակը» մի քանի րոպեով «տեղակայվել» էր մրցակցի կիսադաշտում: Վտանգավոր հարվածով աչքի ընկավ Ումարու Կաինան: Գնդակը վերջին պահին անդրադարձվեց խոտածածկից և ապա ընթացավ դեպի Արսեն Բեգլարյանը: Վերջինս մի փոքր դժվարությամբ, բայց հետ մղեց գնդակը:

10՛ Առաջին քիչ թե շատ վտանգավոր դրվագը: Դարպասից մոտ 30մ հեռավորության վրա գնդակը ստացավ և հարված կատարեց Արտակ Եդիգարյանը, սակայն հարվածը թույլ էր, և Այվազովը չեզոքացրեց սպառնալիքը:

8՛ Հանդիպումը մեկնարկել է փոխնիփոխ գրոհներով: Զգացվում է՝ երկու թիմերն էլ մտածում են միայն հարձակման մասին:

Թիմերի մեկնարկային կազմերը՝

«Շիրակ». Անատոլի Այվազով, Արման Հովհաննիսյան, Մարկո Պրլևիչ, Արտյոմ Միքայելյան, Ռոբերտ Դարբինյան, Մոհամեդ Կաբա, Սալոմոն Իմե Ուդո, Մուսա Պոլ Բակայոկո, Ումարու Կաինա, Ռումյան Հովսեփյան, Կիրիան Նվաբուեզե:

Պահեստայիններ՝ Վսևոլոդ Երմակով, Վիուլեն Այվազյան, Վահան Բիչախչյան, Ղուկաս Պողոսյան, Աղվան Դավոյան, Սեմյոն Դացենկո, Աբդուլ Սաֆիու Ֆատաու:

Գլխավոր մարզիչ՝ Վարդան Բիչախչյան:

«Ալաշկերտ». Արսեն Բեգլարյան, Անդրանիկ Ոսկանյան, Դանիել Ստոյկովիչ, Արարատ Առաքելյան, Վահագն Մինասյան, Գագիկ Դաղբաշյան, Խորեն Վերանյան, Արթուր Եդիգարյան, Արտակ Եդիգարյան, Արտակ Դաշյան, Ուրոշ Նենադովիչ:

Պահեստայիններ՝ Գևորգ Կասպարով, Դմիտրի Խովբոշա, Արտակ Գրիգորյան, Իրակլի Կվեկվեսկիրի, Լեստեր Պելտիեր, Միհրան Մանասյան, Ացամազ Բուրաև:

Գլխավոր մարզիչ՝ Աբրահամ Խաշմանյան


«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»