Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Շիրակ» – «Ալաշկերտ»՝ 0-1. Առաջնությունը նոր միանձնյա առաջատար ունի (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի վերջին և կենտրոնական հանդիպումը կայացավ Գյումրիում: Տեղի «Շիրակի» հյուրը գործող չեմպիոն «Ալաշկերտն» էր:

Աբրահամ Խաշմանյանի թիմը հաղթանակ տոնեց 1-0 հաշվով: 25-րդ րոպեին Արթուր Եդիգարյանի՝ ձախ թևից իրացրած տուգանայինից հետո գլխի հարվածով աչքի է ընկել Արարատ Առաքելյանը:

«Ալաշկերտն» այս հաղթանակից հետո իր ակտիվում գրանցել է 48 միավոր և դարձել առաջնության միանձնյա առաջատարը: «Գանձասար-Կապանը» 46 միավորով 2-րդն է, իսկ «Շիրակը» 43 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

Երկրորդ խաղակեսի ամենակարևոր իրադարձությունները՝

90+5՛ Խաղի բառացիորեն վերջին վայրկյաններին ժամանակ ձգելու համար երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց «Ալաշկերտի» պաշտպան Անդրանիկ Ոսկանյանը:

88՛ Վիուլեն Այվազյանը ձախ թևից գնդակը հասցեագրեց Ֆատաուին, իսկ նա էլ հարվածեց ընթացքից: Հարվածն այնքան բարձր էր, որ գնդակը դժվար թե այլևս գտնվի:

87՛ Գյումրեցիների մոտ ոչինչ չի ստացվում հարձակման գծում: Տպավորություն կա, որ ավելի շուտ հյուրերը կկրկնապատկեն հաշիվը, քան դաշտի տերերը՝ կհավասարեցնեն:

85՛ «Ալաշկերտի» վերջին փոփոխությունը. Արտակ Դաշյանի փոխարեն խաղը կավարտի Իրակլի Կվեկվեսկիրին:

78՛ Աբրահամ Խաշմանյանն էլ խաղադաշտ է մտցնում իր թիմի լավագույն ռմբարկուներից մեկին՝ Միհրան Մանասյանին՝ Ուրոշ Նենադովիչի փոխարեն:

76՛ Վարդան Բիչախչյանի վերջին փոփոխությունը. Կիրիան Նվաբուեզեի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ թիմի լավագույն ռմբարկու Վիուլեն Այվազյանը:

69՛ Նորից Վահան Բիչախչյան. Վահագն Մինասյանը գլխով հեռացրեց գնդակը, որը հայտնվեց 17-ամյա ֆուտբոլիստի մոտ: Սակայն Բիչախչյանի հարվածը 11-մետրանոց նշակետի մոտակայքից շեղ ստացվեց:

68՛ Վահան Բիչախչյանն է փորձում ակտիվություն հաղորդել թիմի հարձակմանը՝ խաղը վերցնելով իր վրա, բայց թիմակիցները կարծես միտումնավոր ի չիք են դարձնում այդ ջանքերը:

66՛ Աբրահամ Խաշմանյանը կատարեց իր առաջին փոփոխությունը: Արթուր Եդիգարյանի փոխարեն հանդիպումը շարունակում է Արտակ Գրիգորյանը:

61՛ Եվ կրկին հեռահար հարված, կրկին Արտակ Եդիգարյան: Մի փոքր սուր անկյան տակ Եդիգարյանը փորձեց պտտեցնել գնդակը, հարվածը հիանալի էր, բայց Անատոլի Այվազովին օգնության եկավ դարպասաձողը:

60՛ Գյումրեցի երկրպագուները վանկարկում են՝ «Թասիբո՛վ, թասիբո՛վ»:

58՛ «Շիրակը» կատարեց իր երրորդ փոփոխությունը: Մուսա Բակայոկոյի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Ղուկաս Պողոսյանը:

56՛ Վերջապես քիչ թե շատ վտանգավոր դրվագ «Ալաշկերտի» դարպասի մոտ: Տուգանային հրապարակի մատույցներից հարվածեց փոխարինման մտած Ֆատաուն: Հարվածը շատ թույլ էր, և Բեգլարյանը հանգիստ որսաց գնդակը:

54՛ Գործող չեմպիոնը բարձր պրեսինգով է գործում, ինչն առայժմ մեծ խնդիր է ստեղծում Վարդան Բիչախչյանի թիմի համար:

49՛ Գյումրեցիները հաշիվը հավասարեցնելու մեծ ցանկությամբ են մտել խաղադաշտ, բայց մրցակիցն առայժմ հուսալիորեն է պաշտպանվում:

46՛ Վարդան Բիչախչյանն ընդմիջմանը միանգամից երկու փոփոխություն կատարեց: Ռումյան Հովսեփյանի և Ումարու Կաինայի փոխարեն խաղադաշտ են մտել Վահան Բիչախչյանը և Աբդուլ Սաֆիու Ֆատաուն:

Առաջին խաղակեսի ամենակարևոր իրադարձությունները՝

45+1՛ «Շիրակը» լռեց, լռեց և առաջին կեսի վերջին վայրկյաններին մոտ էր հաշիվը հավասարեցնելուն: Մոտ 30մ հեռավորությունից տուգանային հարված իրացրեց Ռումյան Հովսեփյանը: Նրա թնդանոթային հարվածի ճանապարհին կանգնեց Արսեն Բեգլարյանը:

44՛ Հատկապես հուսալի է գործում «Ալաշկերտի» կիսապաշտպանությունը: Գյումրեցիների՝ գրոհներ ձեռնարկելու գրեթե բոլոր փորձերը կասեցվում են Խորեն Վերանյանի և թիմակիցների կողմից:

40՛ «Շիրակը» վերջապես կարող էր վտանգավոր գրոհով աչքի ընկնել, բայց Մուսա Բակայոկոն պարզ իրադրությունում չկարողացավ կասեցնել գնդակը:

38՛ Նկատեք՝ «Ալաշկերտի» կենտրոնական հարձակվողի դիրքում այսօր կրկին խաղում է Ուրոշ Նենադովիչը՝ թիմի լավագույն ռմբարկու Միհրան Մանասյանի փոխարեն: Սակայն, թիմակիցները շատ դրվագներում ժամանակին փոխօգնության չեն հասնում Նենադովիչին, և գրոհներն անավարտ են մնում:

35՛ Հետաքրքիր է, որ հյուրերի գոլից հետո «Շիրակը» կրկին ոչ մի ակտիվություն չի ցուցաբերում առջևի գծում, նույնիսկ չի հաջողվում անցնել մրցակցի կիսադաշտը: «Ալաշկերտն» էլ փորձում է զարգացնել հաջողությունը, բայց իրական վտանգավոր պահեր առայժմ չկան:

28՛ Կասկածելի իրավիճակ գործող չեմպիոնի տուգանային հրապարակում: Անդրանիկ Ոսկանյանի հետ պայքարում խոտածածկին հայտնվեց Մուսա Բակայոկոն, սակայն գլխավոր մրցավար Սուրեն Բալիյանի սուլիչը լռեց:

25՛ ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼԼԼԼԼԼԼԼԼ. Արարատ Առաքելյան. «Ալաշկերտը» ձախ թևում ստացել էր տուգանային հարվածի իրավունք: Արթուր Եդիգարյանի փոխանցումից հետո Արարատ Առաքելյանը գլխի դիպուկ հարվածով առաջ մղեց իր թիմին՝ 0-1:

22′ «Ալաշկերտը» վտանգավոր հակագրոհ կազմակերպեց: Ուրոշ Նենադովիչի փոխանցումից հետո Արտակ Եդիգարյանը մի փոքր շարժվեց առաջ և մոտ 25մ հեռավորությունից ձախ ոտքով ուժգին հարված կատարեց, որից հետո կրկին իր բարձրության վրա էր Անատոլի Այվազովը:

15՛ «Շիրակը» մի քանի րոպեով «տեղակայվել» էր մրցակցի կիսադաշտում: Վտանգավոր հարվածով աչքի ընկավ Ումարու Կաինան: Գնդակը վերջին պահին անդրադարձվեց խոտածածկից և ապա ընթացավ դեպի Արսեն Բեգլարյանը: Վերջինս մի փոքր դժվարությամբ, բայց հետ մղեց գնդակը:

10՛ Առաջին քիչ թե շատ վտանգավոր դրվագը: Դարպասից մոտ 30մ հեռավորության վրա գնդակը ստացավ և հարված կատարեց Արտակ Եդիգարյանը, սակայն հարվածը թույլ էր, և Այվազովը չեզոքացրեց սպառնալիքը:

8՛ Հանդիպումը մեկնարկել է փոխնիփոխ գրոհներով: Զգացվում է՝ երկու թիմերն էլ մտածում են միայն հարձակման մասին:

Թիմերի մեկնարկային կազմերը և կատարված փոփոխությունները՝

«Շիրակ». Անատոլի Այվազով, Արման Հովհաննիսյան, Մարկո Պրլևիչ, Արտյոմ Միքայելյան, Ռոբերտ Դարբինյան, Մոհամեդ Կաբա, Սալոմոն Իմե Ուդո, Մուսա Պոլ Բակայոկո (Ղուկաս Պողոսյան, 58՛), Ումարու Կաինա (Վահան Բիչախչյան, 46՛), Ռումյան Հովսեփյան (Աբդուլ Սաֆիու Ֆատաու, 46՛), Կիրիան Նվաբուեզե (Վիուլեն Այվազյան, 76՛):

Մնացին պահեստայինների նստարանին՝ Վսևոլոդ Երմակով, Աղվան Դավոյան, Սեմյոն Դացենկո:

Գլխավոր մարզիչ՝ Վարդան Բիչախչյան:

«Ալաշկերտ». Արսեն Բեգլարյան, Անդրանիկ Ոսկանյան, Դանիել Ստոյկովիչ, Արարատ Առաքելյան, Վահագն Մինասյան, Գագիկ Դաղբաշյան, Խորեն Վերանյան, Արթուր Եդիգարյան (Արտակ Գրիգորյան, 66՛), Արտակ Եդիգարյան, Արտակ Դաշյան (Իրակլի Կվեկվեսկիրի, 85՛), Ուրոշ Նենադովիչ (Միհրան Մանասյան, 78՛):

Մնացին պահեստայինների նստարանին՝ Գևորգ Կասպարով, Դմիտրի Խովբոշա, Լեստեր Պելտիեր, Ացամազ Բուրաև:

Գլխավոր մարզիչ՝ Աբրահամ Խաշմանյան:


«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»