Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Շիրակ-2»-ի ֆուտբոլիստ Մհեր Սաֆարյանը շքեղ գոլ է հեղինակել Առաջին խմբում (տեսանյութ)

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 21-րդ տուրում Գյումրիում ուժերն են չափել «Շիրակ-2»-ը և «Ալաշկերտ-2»-ը:

Տիգրան Դավթյանի սաներն առավելության են հասել 2-1 հաշվով: Մհեր Սաֆարյանը բացել է հաշիվը, իսկ Ռուբեն Գրիգորյանի ինքնագոլն ամրապնդել է «Շիրակ-2»-ի առավելությունը: Խաղավարտից 7 րոպե առաջ հաշիվը կրճատել է Վլադիմիր Ուլուխանյանը:

Հատկապես տպավորիչ է ստացվել Սաֆարյանի հեղինակած գնդակը, որի ժամանակ ակնհայտ էր ֆուտբոլիստի անհատական վարպետությունը: Գնդակը կարող եք վայելել տեսանյութի 51-րդ վայրկյանից: