Հայաստանցի 9 շախմատիստներ կպայքարեն սեպտեմբերի 22-ին Խանտի Մանսիյսկում մեկնարկող մինչև 14, 16 ու 18 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի առաջնության մրցանակների համար:
Մինչև 14 տարեկանների պատանիների մրցաշարում Հայաստանը կներկայացնեն երևանցիներ Շանթ Սարգսյանն ու Արթուր Դավթյանը, իսկ աղջիկների մրցապայքարին կմասնակցի վանաձորցի Քրիստինե Սմբատյանը:
Մ-16 մրցաշարում հանդես կգան երևանցի ՖԻԴԵ-ի վարպետներ Դավիթ Միրզոյանն ու Արամ Հակոբյանը, ինչպես նաև նրանց համաքաղաքացի Արփինե Գրիգորյանը:
Մ-18 մրցաշարում պայքարի մեջ կներգրավվեն միջազգային վարպետներ, արտաշատցի Հայկ Մարտիրոսյանը և արցախցի, ներկայումս Երևանում բնակվող Մանուել Պետրոսյանը: Աղջիկների մրցաշարում Հայաստանը կներկայացնի երևանցի Սիրանուշ Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ վերջերս Մանուել Պետրոսյանը Պրահայում նվաճել էր մինչև 18 տարեկանների պատանիների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո