Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Սևիլիան» նոր պայմանագիր է առաջարկել Սամպաոլիին

«Սևիլիայի» նախագահ Ժոզե Կաստրոն Cadena SER պարբերականի  հետ զրույցում ասել է, որ ակումբը նոր պայմանագիր է առաջարկել թիմի գլխավոր մարզիչ  Խորխե Սամպաոլիին:

Արգենտինացի մարզչի շնորհիվ «Սևիլիան» մրցաշարային աղյուսակում երրորդն է՝«Ռեալից» և «Բարսելոնայից» հետո:

Նշենք, որ Սամպաոլին համարվում է «Բարսելոնայի»  գլխավոր մարզչի հիմնական հավակնորդներից մեկը, եթե Լուիս Էնրիկեն հեռանա ակումբից:

Բայց Կաստրոյի խոսքով ակումբը Չիլիի հավաքականի նախկին մարզչին  նոր պայմանագիր է առաջարկել:

«Մենք ցանկանում ենք, որ Սամպաոլին մնա «Սևիլիայում», նրա  հարձակվողական խաղը ուրախացնում է մեզ, ակումբը նրան ևս մեկ տարվա պայմանագիր է առաջարկել»,- ասել է «Սևիլիայի» նախագահը:

Կաստրոն հաստատել է նաև, որ արգենտինացի մարզչի հրաժարագինը կազմում է 1.5 մլն եվրո:

Հիշեցնենք, որ Սամպաոլիի պայմանագիրն ավարտվում է 2018 թվականին:


Կատալոնական մամուլը աջակցել է «Սելտային» «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (նկար)

Լույս աշխարհ է եկել Ինիեստայի 3-րդ երեխան (լուսանկար)

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում են տեսնել Վալվերդեին

«Յուվենտուսը» կփորձի ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպանին

Էռնեստո Վալվերդեն հայտարարել է «Ատլետիկի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին

Մեսին և Ռոնալդուն հայտնվել են թոփ 5 առաջնությունների խորհրդանշական հավաքականում

Բալագե. «Բարսելոնան» չի ցանկանում ձեռք բերել Կոուտինյոյին»

Երբ է «Բարսելոնան» որոշում կայացնելու նոր մարզչի հարցում

Նեյմարը նորից կրկնօրինակում է Գրիզմանին (տեսանյութ)

Մարկ-Անդրե տեր Շտեգենն ամուսնացել է (լուսանկար)

«Բարսելոնայի» պաշտպանը այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա

Ռակիտիչ. «Բարսելոնան» սպասում է «Ռեալի» սխալին»

Կոուտինյոն խոսել է «Բարսելոնա» տեղափոխության մասին

«Ռեալն» ու «Բարսելոնան» հաղթեցին նույն հաշիվներով և կրկին կիսում են առաջատարի դերը (տեսանյութ)

Հեռակա թեժ պայքար՝ «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև. Իրավիճակն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

«Լաս Պալմաս» – «Բարսելոնա». Հայտնի են մեկնարկային կազմերը