Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Սերժ Սարգսյանի ուղերձը հայ օլիմպիականներին

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել 31-րդ Օլիմպիական խաղերին մասնակցելու նպատակով Բրազիլիա մեկնած Հայաստանի պատվիրակության անդամներին: Հայաստանցի օլիմպիականներին ուղղված Հանրապետության Նախագահի ուղերձում մասնավորապես ասված է.

«Սիրելի՛ օլիմպիականներ,

Ձեզ հիանալի հնարավորություն է տրված պաշտպանելու մեր երկրի մարզական պատիվը Ռիո դե Ժանեյրոյում օգոստոսի 5-ին մեկնարկելիք 31-րդ օլիմպիական խաղերում:

Մեծ սպորտը պահանջում է աշխատանք, կարգապահություն և հավատ սեփական ունակությունների հանդեպ: Օլիմպիական խաղերը միավորում են ուժեղ և համարձակ մարդկանց: Այդ հատկանիշներով դուք արդեն նվաճել եք համաշխարհային գլխավոր մարզահանդեսում մեր երկիրը ներկայացնելու իրավունքը: Դա արդեն մեծ պատիվ է: Մնում է, որ հաջողության հասնեք օլիմպիական մրցասպարեզներում և Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնեք համայն հայությանն ու աշխարհի մարզասերներին:

Հավատում ենք Հայաստանի 33 մարզիկներով համալրված պատվիրակությանը, որը թվով ամենամեծն է մեր երկրի անկախացումից ի վեր: Դուք կարող եք և պարտավոր եք զարգացնել արդեն ձեռք բերածը և տեղ զբաղեցնել օլիմպիական պատվանդանին: Դուք բազմիցս հաստատել եք ձեր բարձր կարգը՝ ունեք համապատասխան վարպետություն, ընդհանուր լավ պատրաստվածություն, անհրաժեշտ փորձ և կամային բարձր որակներ:

Հուսանք, որ բրազիլական ստուգատեսում կարդարացնեք սպասելիքները և ձեր հաղթանակների շնորհիվ կբարձրացվի հայոց եռագույնը:

Մաղթում եմ հաջողություն և հաղթական վերադարձ հայրենիք»:


Քանի՞ մեդալ են նվաճել հայ մարզիկները 2016թ.

Միհրան Հարությունյանի հարցը բարձրացվել է Եվրոխորհրդում

Երևանում տեղի է ունեցել Օլիմպիական խաղերի չեմպիոնի ու մրցանակակիրների պարգևատրման արարողությունը

Ռիո 2016. Մարգարիտա Հովակիմյանն ավարտեց ելույթը Պարալիմպիկ խաղերում

Ինչպես են Կրասնոյարսկում դիմավորել Միհրան Հարությունյանին (լուսանկարներ)

Պնախարար Սեյրան Օհանյանը պարգևատրել է հայ մարզիկներին (ֆոտոշարք)

Արթուր Ալեքսանյան. «Ցանկանում եմ դառնալ կրկնակի Օլիմպիական չեմպիոն»

Միհրան Հարությունյան. «Մենք ցույց ենք տալու, որ հավաքականի հանդեպ հետագայում ավելի արդար են վերաբերվելու»

Ռոստոմյան. «Միջազգային իրավաբաններ ենք վարձել Միհրանի գործի համար»

Գոռ Մինասյան. «Բարեգործություն չի, ստացել եմ այդ տունը իմ ցուցադրած արդյունքի համար»

Հուրի Գեբեշյանի հնարքը պաշտոնապես հաստատվել է մարզուհու անունով

Անդրանիկ Կարապետյանը վիրահատվել է

Արսեն Ջուլֆալակյան. «Լավագույնը դեռ առջևում է»

Գևորգ Մարտիրոսյան.«Սիմոնը վստահ էր, որ մեդալով է վերադառնալու»

Վիվառո Նյուզը հրավիրում է դիմավորելու մեր Օլիմպիական հերոսներին

Ի՞նչ է լինելու Միհրան Հարությունյանի մրցավարությանը նվիրված ստորագրահավաքի հետ