Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Սերխիո Ռամոս. «Ես չեմ ասել, թե Ռոնալդուն պարտավոր չէ վազել»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը հերքել է այն տեղեկությունները, թե թիմային հավաքի ժամանակ նշել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն միակն է ակումբում, ով պարտավոր չէ վազել խաղադաշտում:

«Ես չեմ ասել, թե Կրիշտիանու Ռոնալդուն պարտավոր չէ վազել: Դա ճիշտ չէ: Երբ «Ռեալի» մոտ լավագույն ժամանակները չեն, թիմը միավորվում է: Մենք լուծում ենք այդ խնդիրները, և դրանք մեզ չեն խանգարում:

Ես ելույթ եմ ունենում թիմային հավաքների ժամանակ այնպես, ինչպես մնացած ֆուտբոլիստները: Հասկանում եմ, որ թերթերը ցանկանում են լավ վաճառք ունենալ, բայց տեղեկատվության ճշտությունը պետք է առաջին տեղում լինի:

Մեր հանդերձարանում հիանալի մթնոլորտ է: Մենք անհաջող պահեր ունեցել ենք այս մրցաշրջանում, բայց միշտ շարունակել ենք նայել առաջ:

Ես ոչ մի խնդիր չունեմ լրագրողների հետ շփվելիս, քանի որ նաև դրա համար եմ աշխատավարձ ստանում»,- ասել է Ռամոսը:


Ռոնալդուն մեկ այլ տպավորիչ ռեկորդ է սահմանել

«Ռեալը» հստակ քայլերով մոտենում է չեմպիոնական տիտղոսին (տեսանյութ)

Ռոնալդուն «Ռեալին» մոտեցնում է չեմպիոնությանը (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդուն շատ արագ բացում է խաղի հաշիվը (տեսանյութ)

Ռաուլն ու Ռոնալդուն ներկա են գտնվել Նադալ – Ջոկովիչ թենիսային հանդիպմանը (լուսանկար)

«Եվրատեսիլի» հաղթող Սոբրալ. «Ոչ թե ես եմ Պորտուգալիայի ազգային հերոս, այլ Կրիշտիանու Ռոնալդուն» (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդուի նոր տարօրինակ հնարքը մարզման ժամանակ (տեսանյութ)

Ռոնալդուն իր ժամանակից 4 ժամ տրամադրելու համար պահանջել է մոտ 1 մլն. եվրո

Ի՞նչ ասաց Ռոնալդուն Տորեսին (տեսանյութ)

«Ռեալը» կրկին վերջ է դնում «Ատլետիկոյի» երազանքին և անցնում եզրափակիչ (տեսանյութ)

«Արսենալ» – «Մանչեսթեր Յունայթեդ». բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը (լուսանկար)

Ռոնալդուի որդին հեթ-տրիկի հեղինակ է դարձել (տեսանյութ)

Զիդանը Ռոնալդուին դուրս է թողել «Ռեալի» հայտացուցակից

Մեսին կարող է հավասարվել Ռոնալդուի ռեկորդին

Ռոնալդուն առաջին մարզիկն է, ով 100 մլն. հետևորդ ունի Instagram-ում

Դանի Ալվեսը գերազանցել է Մեսիի ցուցանիշը