Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Սերգեյ Մովսիսյանը շարունակում է առաջատարների հետապնդումը

Մոսկվայում ընթացող շախմատի «Աէրոֆլոտի» մրցաշարի 3-րդ տուրում Հայաստանի 4 պատվիրակները միասին ընդամենը մեկ միավոր վաստակեցին: Սերգեյ Մովսիսյանը 27-րդ քայլին հաշտություն կնքեց հոլանդացի Բենջամին Բոկի հետ: Մովսիսյանը վաստակել է 2 միավոր և ընդամենը կես միավոր է զիջում աղյուսակը գլխավորող Մաքսիմ Մատլակովին, Իլյա Սմիրինին, Մաթիաս Բլուեբաումին, Էմիլիո Կորդովային, Եվգենի Նայերին և Էդուարդո Իտուրիզագային:

Վերջապես առաջին կես միավորը վաստակեց Հայկ Մարտիրոսյանը՝ ոչ-ոքի խաղալով հնդիկ շախմատիստ Հիմալ Գուսեինի հետ:

Տիգրան Հարությունյանը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Նրա մրցակիցը հնդիկ գրոսմայստեր Մուրալի Կարտիկեյան էր: Տիգրանն ունի կես միավոր: Անհաջողության մատնվեց նաև Մանուել Պետրոսյանը, ով պարտվեց ուկրաինացի Յուրի Կուզուբովին: Պետրոսյանի հաշվին մեկ միավոր է գրանցված: