Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Սերգեյ Միքայելյանը չհաղթահարեց քառորդ եզրափակչի արգելքը

Ալմաթիում ընթացող Համաշխարհային ձմեռային ունիվերսիադայում Հայաստանի միակ ներկայացուցիչ, դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանն այսօր պայքարի էր դուրս եկել դասական արագավազքում /1,6 կմ/:

24-ամյա մարզիկը որակավորման փուլում ցույց տվեց 4:03,67 րոպե արդյունք և 77 դահուկավազորդների շարքում 23-րդ տեղով ապահովեց իր մուտքը քառորդ եզրափակիչ:

Այստեղ Սերգեյ Միքայելյանին հաջողվեց բարելավել իր ցուցանիշը՝ 3:56,95, սակայն դա բավարար չէր կիսաեզրափակիչ դուրս գալու համար: Այս ցուցանիշով նա բավարարվեց 17-րդ տեղով:

Նշենք, որ հայ մարզիկը երկու օր առաջ բրոնզե մեդալ էր նվաճել «հետապնդում» ոճում: Միքայելյանը դեռ մեկ ելույթ էլ ունի փետրվարի 8-ին՝ 30 կմ խառը մեկնարկով դահուկավազքով: