Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Սերենա Ուիլյամսը վնասվածքի պատճառով չի մասնակցի Մոնրեալի մրցաշարին

Մոնրեալի մրցաշարի պաշտոնական թվիթերյան էջը հայտարարել է, որ կանանց թենիսի առաջին համար Սերենա Ուիլյամսը հրաժարվել է մասնակցել մրցաշարին:

Թենիսիստուհին ուսի վնասվածք ունի, որը հանդիսացել է մրցաշարին չմասնակցելու պատճառ:

Նշենք, որ մրցաշարի եզրափակիչը տեղի է ունենալու հուլիսի 31-ին՝ Ռիոյի օլիմպիադայի մեկնարկից մեկ շաբաթ առաջ: