Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Սերենա Ուիլյամսը կկորցնի առաջատարի դիրքը

Կանանց թենիսի առաջատար Սերենա Ուիլյամսը ձախ ծնկի վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել «Ինդիան Ուելս» մրցաշարին, ինչը նշանակում է, որ ամերիկուհին կկորցնի նաև առաջատարի դիրքը վարկանիշային աղյուսակում:

Ակնկալվում էր, որ 34-ամյա թենիսիստուհին կկարողանար մասնակցել «Ինդիան Ուելս» և «Մայամի Օփեն» մրցաշարերին, սակայն վերջին հետազոտություններից պարզվել է, որ Ուիլյամսն ստիպված է բաց թողնել առաջիկա մրցաշարերը:

Սերանա Ուիլյամսն 1-ին համարը կզիջի գերմանուհի Անժելիկա Կերբերին անկախ նրանից, թե Կերբերն ինչպես ելույթ կունենա նշված մրցաշարերում: