Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Սելյուկը՝ Գվարդիոլային. «Գնա «Սանդերլենդը» մարզելու»

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Յայա Տուրեի գործակալ Դմիտրի Սելյուկը պատերազմ է հայտարարել Խոսեպ Գվարդիոլային, ով խաղալու հնարավորություն չի տալիս Տուրեին:

«Պեպը հաջողությունների է հասել «Բարսելոնայում» ու «Բավարիայում», բայց եկեք տեսնենք, թե ինչ արժեք ունեն այդ հաջողությունները:

Գվարդիոլան գլխավորել է Ֆրանկ Ռեյկարդի կառուցած «Բարսելոնան»: Բացի այդ, նա հաջողության է հասել՝ թիմում ունենալով Լիոնել Մեսիի նման ֆուտբոլիստ: Մեսին է «Բարսելոնայի» համար արել, ոչ թե Պեպը: Լուիս Էնրիկեն հիմա ապացուցում է, որ «Բարսելոնայի» հաջողությունները պայմանավորված չէին Գվարդիոլայով:

Եթե Պեպն ուզում է ապացուցել, որ մեծագույն մարզիչ է, պետք է գնա «Սանդերլենդ» կամ էլ «Սարագոսա»: Եկեք տեսնենք, թե ինչ հաջողությունների նա կհասնի, եթե չունենա ֆանտաստիկ թիմ կամ էլ կես միլիարդ տրանսֆերների համար:

Կկարողանա՞ նա անել այն, ինչ արեց Կլաուդիո Ռանյերին «Լեսթերում» կամ Մաուրիսիո Պոչետինոն «Տոտենհեմում»:

Ինչևէ, մենք երբեք դա չենք իմանա: Եթե «Սիթին» այս տարի Պրեմիեր լիգայում կամ ՉԼ-ում չհաղթի, Գվարդիոլային ևս 100-200 միլիոն ֆունտ կտրամադրեն, և դա այնքան կշարունակվի, մինչև վերջնականապես կձախողվի: Այսպիսի բաները մարզչական հմտությունների հետ առնչություն չունեն»,- ասել է Սելյուկը:


8 ֆուտբոլիստ, ովքեր կպայքարեն ԱՊԼ 2016/17 մրցաշրջանի լավագույն խաղացողի կոչման համար

Ժոզե Մոուրինյո. «Փորձում եմ պաշտպանել ֆուտբոլիստներին, ովքեր պետք է խաղան Եվրոպա լիգայի եզրափակչում»

Եվրոպա լիգա. «Սելտա» – «Մանչեսթեր Յունայթեդ». Հավանական մեկնարկային կազմերը

Ժոզե Մոուրինյո. «Թիմի առանցքային ֆուտբոլիստները կարող են չմասնակցել «Արսենալի» հետ խաղին»

Ապրիլ ամսվա խորհրդանշական հավաքականները եվրոպական թոփ-5 լիգաներում

«Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ». Հավանական մեկնարկային կազմեր ՝ ըստ բրիտանական մամուլի

«Լիվերպուլը» պաշտոնապես ներկայացրեց հաջորդ մրցաշրջանի համար նախատեսված մարզաշապիկը (լուսանկարներ)

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցացիան հրապարակել է ԱՊԼ 2016/17 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

Mirror. «ՄՅՈՒ»-ն մտադիր է թիմում պահել Իբրահիմովիչին և ահռելի գումար վճարել նրան

6 ֆուտբոլիստ կպայքարեն ԱՊԼ-ի 2016/17 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար

Հենրիխ Մխիթարյանը ԱՊԼ-ի 2016/17 մրցաշրջանի ռեկորդ սահմանեց (տեսանյութ)

Իբրահիմովիչ. «Զգում եմ ինչպես Բենջամին Բաթոնը. ես ծնվել եմ ծեր ու մահանալու եմ երիտասարդ»

Մխիթարյանը հավակնում է «Սանդերլենդի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

Մխիթարյանի տպավորիչ գոլն օգնեց «Յունայթեդին» հաղթել խոշոր հաշվով (տեսանյութ)

«Սանդերլենդ» – «Ման. Յունայթեդ». Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

«Սանդերլենդ» – «Ման. Յունայթեդ». Առաջին կեսից հետո (տեսանյութ)